Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ մեկնաբանություններում վիրավորել եւ զրպարտել թույլատրվում է, գրառումներում՝ ոչ. օրենքով կամրագրվի գրառումները հեռացնելու պարտավորությունը. «Հրապարակ»

Մայիս 16,2025 11:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft-ում, հրապարակվել են «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

«Ա․ Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ն նախագծի առնչությամբ մի քանի առաջարկ էր արել e-draft-ում։ ՀԿ-ի իրավաբան Նաիրա Ավետիսյանին խնդրեցինք մեկնաբանել առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես այն, որ հերքում հրապարակելուն, ներողություն խնդրելուն եւ տուգանք վճարելուն զուգահեռ առաջարկվում է նաեւ հեռացնել գրառում/հրապարակումը: Ավետիսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագծին, նկատում է.

«Խնդիրը վերաբերում է նրան, որ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել զրպարտությունը վերացնելու վերաբերյալ: Այսինքն` ՍԴ-ն պարտադրում է, որ այն տեղեկությունը, փաստացի տվյալը, որը, որպես այդպիսին, համարվում է զրպարտություն, անձինք հնարավորություն ունենան տվյալ զրպարտությունը հեռացնելու պահանջ ներկայացնել: Այս նախագիծը բավականին լայն սպեկտրով է դիտարկվել, քանի որ նախագծի հեղինակները զրպարտությանը մեկտեղ առաջարկում են վիրավորանքը նույնպես հեռացնել, այսինքն` նույն մեխանիզմը կիրառել են նաեւ վիրավորանքի պարագայում, որպեսզի վիրավորանք հանդիսացող տվյալները նույնպես՝ պահանջի միջոցով հնարավոր դառնա հեռացնել: Այս նախագծում կա մի քանի խնդրահարույց կետ, սակայն ես կանդրադառնամ հենց զրպարտությունն ու վիրավորանքը հեռացնելու պահանջին: Օրինակ` նախագիծը նախատեսում է, որ հեռացման հնարավորությունը պետք է տրվի առանձին միավոր հանդիսացող գրառումներին: Մենք ուսումնասիրություն կատարեցինք եւ հասկացանք, որ բազմաթիվ գրառումներ, որոնք զրպարտություն եւ վիրավորանք են հանդիսանում, շատ հաճախ ոչ թե բուն գրառման ձեւով են արվում, այլ, օրինակ, ինչ-որ մեկի գրառման կամ ինչ-որ մի նյութի մեկնաբանությունների բաժնում: Ստացվում է, որ մեկնաբանություններում վիրավորել եւ զրպարտել թույլատրվում է, գրառումներում` ոչ: Ես կարծում եմ, որ այս նախագիծը կատարելագործվելու տեղ ունի, կան խնդրահարույց կետեր»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031