ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
ՔՊ-ական պատգամավորն ԱԺ ընդդիմությանը դրդում է իմփիչմենտի՞
ԱԺ ՔՊ-ական մեծամասնությունը, վերջին չորս տարում, բյուջեից շուրջ 3,58 միլիարդ դրամ աշխատավարձ է ստացել՝ երկիրն անդառնալիորեն ավիրելու և հայոց պետականությունը կործանելու համար, ինչը նրանց մոտ շատ լավ ստացվում է:
Իսկ ԱԺ ընդդիմությունը, վերջին չորս տարում բյուջեից շուրջ 1,5 մլրդ դրամ աշխատավարձ է ստացել՝ այս աղետալի ու դավադիր խմբակին իշխանազրկելու և երկիրը փրկելու համար, որն առայժմ չի ստացվել:
Կարծում եմ՝ ճիշտ եմ հասկացել ԱԺ այսօրվա բրիֆինգի ընթացքում ՔՊ-ական դեպուտատի ասածի ու չասածի բուն իմաստը: