Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը

Մայիս 16,2025 13:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 15-ին Լոռվա մարզի ՔՈԱՖ-ը դարձել էր նորարարության և տեխնոլոգիաների էպիկենտրոն․ հենց այստեղ է այս տարի անցկացվել Silicon Mountains մարզային ֆորումը՝ տանելով տեխնոլոգիաների և նորարարությունների շուրջ քննարկումները մարզեր։ Ucom-ը հանդես է եկել որպես Ֆորումի տեխնոլոգիական գործընկեր, իսկ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը որպես խոսնակ մասնակցել է «Կիբերանվտանգությունը և տվյալների պաշտպանությունը» թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում կիսվել է իր փորձով և տեսակետներով կիբերանվտանգության հետ կապված ժամանակակից ստանդարտների մասին։

Մյուս երկու պանելային քննարկումների թեմաներն էին «Արհեստական բանականությունը և ավտոմատացումը», ինչպես նաև «Խելացի թվային ենթակառուցվածքները»։ Ֆորումի հիմնական խոսնակներից էր Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակաբաշխության դափնեկիր, Ճապոնացի ճարտարագետ, Դր․ Յոշիակի Հագիվարան։

«AI-ն այսօր բոլորի համար անհրաժեշտ միջոց է առօրյա աշխատանքն ու կյանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար, նաև կիբերանվտանգությունն արդեն վաղուց բոլորիս կյանքի անբաժանելի մաս է։ Մենք Ucom-ում հավատում ենք, որ ժամանակակից այս տեխնոլոգիաների  շուրջ քննարկումը պիտի լսելի դառնա Հայաստանում բոլորի համար։ Ես շատ ուրախ եմ Լոռիում Silicon Mountains-ի շրջանակում կիսվել իմ փորձով, նաև խոսել կիբերանվտանգության հարցերի շուրջ։ Հուսով եմ, մեր ելույթները կոգեշնչեն շատերին ու նոր օգտակար համագործակցությունների ու նախագծերի հիմք կդառնան», – նշել  է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Նախ, մարզային զարգացումն իրապես առաջնային ուղղություն է մեր միության համար։ 2019 թվականից  մենք սկսել ենք աշխատել մարզային համայնքների հետ Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում և Սյունիքում։ Երկրորդ՝ մենք ցանկանում ենք ուժեղացնել մարզային ընկերություններին, տալ նրանց նոր հնարավորություններ, օգնել նրանց հասնել միջազգային մակարդակի։ Երրորդ՝ նպատակ ունենք մարզերում կիրառել առաջատար STEM կրթական ծրագրերը, որոնք մշակել ենք մեր անդամների հետ։ Դրանք են՝ «Արհեստական բանականության» դպրոցական ծրագիրը, «Հեռահաղորդակցություն և Ինտերնետի իրերի» (IoT) ծրագիրը, և այլ նախագծեր։ Չորրորդ՝ ուզում ենք կիսվել փորձով և գիտելիքով, ներգրավել առաջատար ընկերությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և պետական ներկայացուցիչների մասնակցությունը։ Եվ վերջապես՝ ցանկանում ենք բերել միջազգային ընկերությունների գործարար մշակույթը մարզ, ու խթանել մարզային ներդրումները», – ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Ֆորումի շրջանակում կազմակերպվել էին նաև «Կիբերպատերազմ» խաղեր։ Այս բացառիկ գործնական աշխատաժողովի ընթացքում երկու փորձառու թիմեր, կազմված կիբերանվտանգության ոլորտի մասնագետներից, հաջորդաբար եղան հարձակվողի և պաշտպանվողի դերում։

Ունկնդիրները ծանոթացան ժամանակակից DDoS հարձակումների մեթոդների և գործիքների, արդյունավետ արձագանքման և պաշտպանական ռազմավարությունների հետ, բացահայտեցին կիբերանվտանգության վերջին միտումները։ Աշխատաժողովը նախատեսված էր կիբերանվտանգության մասնագետների, ցանցային ճարտարապետների, ՏՀՏ ղեկավարների, բիզնեսի առաջնորդների և ՏՀՏ ենթակառուցվածքների կայունությամբ ու հասանելիությամբ հետաքրքրված մասնակիցների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031