Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե վարչապետը «կրթությունը նորաձև է» դասընթացներից հետո խորհրդարանում ասում է՝ «համբալներ», «վեր ընգեք տեղներդ», «ձեզ կլցնեմ ԱԱԾ-ի պադվալները», Արսեն Թորոսյանը հայհոյում է, ուզում եք միայն Լևոն Քոչարյա՞նը պատասխանատվության ենթարկվի. Ժաննա Ալեքսանյան

Մայիս 16,2025 15:25

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի լրագրողներ և այլք, ուզում եմ հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանը Լևոն Քոչարյանի հայրն է։ Լևոն Քոչարյանը մի ամբողջ օր իր հոր մասին լսում էր ամենատարբեր վիրավորանքներ, ծաղր ու ծանակ, նսեմացնող արտահայտություններ, դեռևս չապացուցված մեղադրանքներ ու սա արվում էր իշխող ուժի գրեթե ողջ կազմով ուղիղ եթերում, ինչն անթույլատրելի է: Որևէ մեկի որդին դժվար դիմանար հայհոյելու գայթակղությանը։

Իհարկե, դատապարտում եմ հայհոյանքը, բայց էս ինչ հայհոյանքի մթնոլորտ եք ստեղծել խորհրդարանում, հարգելի՛ իշխող ուժ։ Նույնը Վահագն Ալեքսանյանի մոր հետ կապված միջադեպը խիստ դատապարտելի է։ Տևական ժամանակ է՝ խորհրդարանում միայն հայհոյանքներ ենք լսում, ո՞վ է պատասխանատու այս մթնոլորտի համար, իհարկե՝ իշխանությունը։

Եթե վարչապետը «կրթությունը նորաձև է» դասընթացներից հետո խորհրդարանում իրենց գործընկեր պատգամավորներին, այդ թվում կանանց ասում է՝ «համբալներ», «վեր ընգեք տեղներդ», «ձեզ կլցնեմ ԱԱԾ-ի պադվալները», Արսեն Թորոսյանը բարձր ամբիոնից հպարտորեն հայհոյում է, ուզում եք միայն Լևոն Քոչարյա՞նը պատասխանատվության ենթարկվի։ Մեկ անգամ արդեն տեսել ենք Քոչարյանի նկատմամբ ինչպես ավարտվեց դատական գործընթացը, կսպասենք նաև էս մեկին, ուղղակի այս մեկը նախընտրական է, դրա համար է ՔՊ-ն այսքան բուռն արձագանքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031