Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյանը կարևորել է ԵՊՀ գործունեության կարևոր բաղադրիչի՝ գիտահետազոտական աշխատանքների դերի ուժեղացումը

Մայիս 16,2025 15:46

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է մայիսի 15-16-ը Երևանի պետական համալսարանում առաջին անգամ իրականացվող ԵՊՀ շրջանավարտների ֆորումի բացման արարողությանը, որը մեկնարկել է «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» թեմայով պանելային քննարկումով:

Նախարար Հայրապետյանը, խոսելով ԵՊՀ, արդյունաբերություն, համալսարանական կրթություն և տնտեսություն կապի մասին, համոզմունք է հայտնել, որ համալսարանական կրթությունը, որպես մարդկային կապիտալ մշակող, բարձրագույն կրթական մակարդակում պետք է լինի առաջատար՝ որակյալ կադրեր պատրաստելու և տնտեսությանը մատակարարելու իմաստով: Այդ համատեքստում Հայրապետյանն, անդրադառնալով նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության զարգացմանը, նշել է, որ ենթակառուցվածքներից, ժամանակակից սարքավորումներից զատ՝ առանցքային նշանակություն ունի արդյունաբերության տարբեր ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը, և Երևանի պետական համալսարանն իր պատմական առաքելությամբ հանձնառություն ունի այդ կարևոր գործում:

Մխիթար Հայրապետյանն իր խոսքում կարևորել է նաև համալսարանի գործունեության կարևոր բաղադրիչի՝ գիտահետազոտական աշխատանքների դերի ուժեղացումը, որն ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի արդյունաբերության զարգացման գործում:

ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումի «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» թեմայով պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Ֆորումի նպատակն է ստեղծել համալսարանական համայնքի համար հաղորդակցման և համագործակցության հարթակ, որի միջոցով ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտները հնարավորություն կունենան քննարկելու արդիական խնդիրներ, ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին:

Ֆորումի շրջանակում կանցկացվեն պանելային քննարկումներ, բանախոսություններ՝ նվիրված համալսարանի և համալսարանական համայնքի անելիքներին և առաջնահերթություններին այսօրվա Հայաստանում, ինչպես նաև կստեղծվի ոչ ֆորմալ պայմաններում միմյանց հետ շփվելու հնարավորություն և ֆորումի մասնակիցների ձևակերպած խնդիրները, մարտահրավերներն ու առաջնահերթությունները հիմք կծառայեն շրջանավարտների համայնքի հետագա գործունեության կազմակերպման համար։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031