Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին լրագրող Փաշինյանի օրոք ԶԼՄ-ների ու լրագրողների նկատմամբ ճնշումներն ավելացել են: Այսպիսի՞ն են ձեր պատկերացումները մամուլի ազատության ու ժողովրդավարության մասին. Գառնիկ Դանիելյան

Մայիս 16,2025 16:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Օրեր առաջ վարչակարգի ղեկավարն ու իր պատգամավորները ԱԺ ամբիոնից հպարտանում էին, որ մամուլի ազատության սանդղակով Հայաստանն այս տարի 34-րդ տեղում է։
Մինչդեռ, իրականությունն այլ բանի մասին է։

Լրագրող Անուշ Միրզոյանն օրերս ահազանգեց, որ իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 4 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները լուսաբանելու համար։

Երեկ դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը․ Անուշ Միրզոյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվի։
Գործընկեր Արթուր Սարգսյանի հետ այցելեցինք Անուշին՝ հայտնելով մեր անվերապահ աջակցությունը։

Մեկ շաբաթ առաջ էլ գիշերազգեստով կալանավորման տարան գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին, որը տևական ժամանակ կոռուպցիոն բացահայտումներ էր անում։

Այսպիսի՞ն են ձեր պատկերացումները մամուլի ազատության ու ժողովրդավարության մասին։

Ուշագրավ է, որ նախկին լրագրող Փաշինյանի օրոք ԶԼՄ-ների ու լրագրողների նկատմամբ ճնշումները ավելացել են․ այդ մասին փաստում է նաև Freedom House-ը։ 2025 թվականի միայն առաջին եռամսյակում ԶԼՄ-ների ու լրագրողների գործունեությունը սահմանափակելու 56 դեպք է արձանագրվել։ Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ արձանագրված ճնշումների մեծ մասն իրականացվել է իշխանության ներկայացուցիչների կողմից։

Հատկանշական է, որ հատկապես ընդդիմադիր շարժումները լուսաբանող լրագրողներն են ենթարկվում բռնության՝ կրելով ֆիզիկական, գույքային, հոգեբանական վնասներ։
Նման գործելաոճ իրենց հայացքները չկիսող լրագրողների նկատմամբ ցուցաբերում է, մեկ էլ, իրենց բնորոշմամբ՝ կիրթ ու կառուցողական Ալիևը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031