Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանը Սինհան Սրբուհի Գալյանին ներկայացրել է Հնդկաստանի հաջողված փորձը արդարադատության ոլորտում թվային, ներառյալ արհեստական բանականության գործիքների ներդրման հարցում. քննարկվել է հայ-հնդկական հնարավոր համագործակցությունը

Մայիս 16,2025 16:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհա

Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար:

Սրբուհի Գալյանը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող ռազմավարական բարեփոխումները:

Նախարարը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կատարելագործման, ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և բարեվարք քրեակատարողական ծառայողներ ունենալու ուղղությամբ:

Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև նոր Սահմանադրության մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Նիլակշի Սահա Սինհանը հաջողություն է մաղթել նախարարին՝ նշված ոլորտներում աշխատանքներն իրականացնելու համար:

Դեսպանը ներկայացրել է Հնդկաստանի հաջողված փորձը արդարադատության ոլորտում թվային, ներառյալ արհեստական բանականության գործիքների ներդրման հարցում, այս համատեքստում քննարկվել է հայ-հնդկական հնարավոր համագործակցությունը:

Նախարարն ու դեսպանը քննարկել են նաև Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալներին առնչվող հարցերը:

Կողմերը պայմանավորվել են առավել խորացնելու երկու պետությունների միջև առկա արդյունավետ համագործակցությունն Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող ոլորտներում:

 ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031