Լրահոս
Օրվա լրահոսը

Միակողմանի եւ հատվածական․ Սիրանուշ Սահակյանը՝ Ռուբեն Վարդանյանի հետ կապված ՄԱԿ փաստաթղթի մասին

Մայիս 16,2025 16:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է որպես օրինական իրավունք, եւ այդ իրավունքի իրացմանը նպաստելը չի կարող համարվել ահաբեկչություն։ Ինքնորոշման իրավունքի իրացմանը նպաստած անձինք չեն կարող համարվել ահաբեկիչներ»։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան, միջազգային ատյաններում հայ պատանդների շահերը պաշտպանող Սիրանուշ Սահակյանը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի կամայական կալանավորումների աշխատանքային խմբի՝ ավելի վաղ հրապարակված կարծիքները, որոնք վերաբերում են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գործարար, սոցիալական ձեռներեց և հասարակական գործիչ, 2022 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2023 թվականի փետրվարի 23-ը Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:

Սիրանուշ Սահակյանի լուսանկարը՝ ՄԻՊ ֆեյսբուքյան էջից

Ըստ Սահակյանի՝ կարծիքներն անդրադառնում են Ռուբեն Վարդանյանի կալանավորմանը եւ կալանավորման վաղ շրջանին, ինչի պատճառով բացակայում են մարդու իրավունքների աղաղակող խախտումներին առնչվող մեկնաբանություններ։

Աշխատանքային խմբի փաստաթղթում, ընդգծում է իրավապաշտպանը, չի շեշտվում, որ Վարդանյանի դատավարությունն ընթանում է զինվորական դատարանում, մինչդեռ քաղաքացիական անձինք չեն կարող դատաքննվել զինվորական դատարաններում։

 

Ոչ կոմպետենտ մասնագետներ

Բացի այդ, «կան ողջամիտ կասկածներ աշխատանքային խմբի անաչառության հետ կապված»։ Նա չի բացառում ազդեցությունները խմբի անդամների կամ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ՝ տնտեսական գործարքների տեսքով։

Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ՝ աշխատանքային խմբի մաս են կազմում նաեւ տարածաշրջանային իրողություններին անծանոթ մասնագետներ, որոնք դժվարությամբ կտեղակայեն Հայաստանն ու Ադրբեջանը քարտեզի վրա։

«Սա միակողմանի իրավական դիրքորոշում է, հատվածական եւ կոնտեքստից կտրված», – ընդգծում է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031