Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը մերժել է Սիմոն Զախարովի բողոքն ընդդեմ Էյ Բի Սի մեդիայի

Մայիս 16,2025 16:32

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց Սիմոն Զախարովի՝ «Էյ Բի Սի մեդիա» ՍՊԸ դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի 04.11.2024թ․ վճիռը։

Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում էր հերքել abcmedia.am կայքում 2023թ․ դեկտեմբերի 12-ին հրապարակված հոդվածում իր վերաբերյալ տեղ գտած արտահայտությունները և փոխհատուցել 2 միլիոն դրամ՝ որպես պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին հասցված վնաս։

Էյ Բի Սի մեդիայի ներկայացուցիչների՝ «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբանների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ապացուցվեց, որ Զախարովի կողմից ներկայացված ապացույցները չեն ներկայացվել օրենքով նախատեսված կարգի համաձայն, ինչի հետևանքով չեն կարող դիտարկվել որպես թույլատրելի ապացույցներ։

Վերաքննիչ դատարանը եզրակացրեց, որ առաջին ատյանի քաղաքացիական դատարանն իրականացրել է գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն՝ կայացնելով հիմնավոր վճիռ։ Ուստի վերաքննիչ փուլում ևս Զախարովի բողոքը մերժվեց։

«Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը», – իր խոսքում նշեց «Հայց» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Տիգրան Գրիգորյանը։

«Հայց» փաստաբանական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031