Լրահոս
Օրվա լրահոսը

«Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետ

Մայիս 16,2025 18:35

Ակբա բանկը՝ համագործակցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, մշակութասեր հանրությանն է ներկայացնում յուրահատուկ փորձառություն՝ վիրտուալ իրականության միջոցով հայտնվել Մարտիրոս Սարյանի խորհրդանշական «Հայաստան։ Պաննո» կտավում։

Նախաձեռնությունն Ակբա բանկի՝ Հայաստանում առաջին անգամ թողարկված Visa Signature Limited Edition քարտի մշակութային շարունակությունն է, որտեղ կիրառված են իննովացիոն AR տեխնոլոգիաներ։ Սքանավորելով քարտը՝ կրկին հնարավոր է հայտնվել «Հայաստան։ Պաննո» կտավում:

Սարյանական նախագծերի շրջանակում Ակբա բանկի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի  գործընկերությամբ  տեղի ունեցավ նաև Ղազարոս Սարյանի  105-ամյակին նվիրված համերգ, որի ընթացքում սիմֆոնիկ կատարմամբ հնչեցին մեծանուն հայ կոմպոզիտորի ստեղծագործությունները։

«Այդ կտավը դարձել է մեր ժողովրդի, մեր մշակույթի վերածնման կոդը, վերածնման գրավականը: Մեզ այսօր ավելի քան անհրաժեշտ են այդ լիցքերը։ Մենք շատ շնորհակալ ենք Ակբա բանկին, որը կյանքի կոչեց այս շատ գեղեցիկ ծրագիր»,- նշել է Ղազարոս Սարյանի դուստր, Մարտիրոս Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանը։

«Արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում ենք Ակբա բանկի հետ։ Սիմֆոնիկ նվագախմբի և Ակբա բանկի համատեղ ջանքերով մենք իրականացնում ենք այնպիսի նախագծեր, որոնք  մեծ արժեք են ստեղծում: Ի դեպ, այս համերգից հետո բոլոր ստեղծագործությունները ձայնագրվելու են և տեղադրվելու հայտնի մեդիա հարթակներում»,- նշել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։

Մայիսի 17-ին՝ «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, երեկոյան 19։00-ից սկսած, բոլոր ցանկացողները կկարողանան օգտվել VR և AR տեխնոլոգիաներից, որոնք մշակել է ArLoopa ընկերությունը։

Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031