Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոյ» թատրոնի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը ներկայացրել է գործի էությունն ու պահանջները՝ մատնանշելով մի շարք էական իրավախախտումներ

Մայիս 16,2025 21:21

Այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ վարչական դատարանում կայացավ «Գոյ» թատրոնի գործով հերթական դատական նիստը։

Նիստը  դատաքննության փուլում էր, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրեց միջնորդություն՝ գործի կարճման վերաբերյալ, սակայն դատարանը մերժեց այդ միջնորդությունը, դրանով իսկ վերահաստատելով՝ գործը ենթակա է քննության։

«Գոյ» թատրոնի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը հակիրճ ներկայացրեց գործի էությունն ու պահանջները՝ մատնանշելով մի շարք էական իրավախախտումներ, որոնցով փորձ է արվել անօրինական կերպով խլել «Գոյ» թատրոնի ինքնությունը և տարածքը։

Նիստի ընթացքում «Գոյ» թատրոնի ներկայացուցիչներ Արթուր Սահակյանը, Սամվել Թոփալյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Էդգար Անդրեասյանը և Արսեն Ազիզյանը հանդես եկան մտահույզ, սկզբունքային ելույթներով, բարձրացնելով մշակույթի, արժանապատվության և արվեստի պաշտպանության կարևորությունը։

Դատարանը հայտարարեց, որ վերջնական վճիռը կհրապարակվի հունիսի 6-ին։

Մենք շարունակում ենք մեր պայքարը արդարության, մշակույթի և իրավունքի համար։

Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031