Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը հերքում է հայկական կոնյակի առաքումների վերաբերյալ խնդիրները

Մայիս 16,2025 22:45

Aliq Media. Վրաստանի ֆինանսների նախարարությունը պնդում է, որ հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, կատարվում են ստանդարտ մաքսային ընթացակարգեր։

«Մաքսային հսկողության ընթացակարգերը կատարվում են սովորականի պես։ Տրանսպորտային միջոցների համար ուշացումներ չկան», — ի պատասխան հայ արտադրողների բողոքի ալիքի` bm.ge-ին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։

Մայիսի 13-ին հայ ալկոհոլ արտադրողների մի խումբ բողոքի ակցիա անցկացրեց Երևանում` Վրաստանի դեսպանատան մոտ։ Մասնակիցները պահանջում էին պարզաբանումներ Վրաստանի տարածքով ապրանքների տեղափոխման ուշացումների վերաբերյալ։

Նրանց խոսքով՝ Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ենթարկվում է լաբորատոր փորձարկումների, ինչը պատճառ է դառնում հսկայական ուշացումների և ֆինանսական կորուստների։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ նախատեսում է այցելել Վրաստան՝ հայկական ալկոհոլային արտադրանքի տարանցիկ ստուգումների հետ կապված խնդիրը լուծելու համար։

Հատկանշական է, որ Վերին Լարսը վրաց-ռուսական սահմանի միակ անցակետն է և ակտիվորեն օգտագործվում է հայկական ապրանքները Ռուսաստան և Եվրասիական տնտեսական միության երկրներ հասցնելու համար։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031