Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Մելիքյան. Հլու-հնազանդ դեմքով գնացել, ներկայացել է փոքրիկ սուլթանին. «Հրապարակ»

Մայիս 17,2025 12:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դիվանագետ, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը մեզ ասում է. «Կոնֆլիկտը վաղուց է տեղափոխվել Հայաստանի տարածք, ավելին` գետնի վրա ՀՀ սուվերեն տարածքից 200 կմ-ն ագրեսիայի միջոցով Ադրբեջանը գրավել է: Այդ շեշտադրումով նոր տերմիններ են փորձում դաշտ նետել, դրանով ասում են, թե «Ղարաբաղն Ադրբեջան է, եւ վերջ», իբրեւ թե ներքին կոնֆլիկտ է եղել, ու Ադրբեջանն այն լուծել է, հիմա այն մի ներմուծեք Հայաստան: Սա էլ է Ալիեւին հաճոյանալու փորձ»: Ըստ նրա՝ դա նաեւ Փաշինյանի վախի դրսեւորումն է՝ հնարավոր ագրեսիայի դեպքում ի՞նչ պետք է ասի ժողովրդին:

Դիվանագետը հիշեցնում է Փաշինյանի հայտարարությունը, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքների հարցը պետք է լուծվի սահմանազատման գործընթացով, ու շեշտում է. «Այդ կապիկությունը սահմանազատման հետ ոչ մի կապ չունի: Տավուշը, իբրեւ թե, պետք է օրինակելի կետ դառնար, որտեղ անվտանգություն պետք է հաստատվեր՝ որպես, այսպես կոչված, սահմանազատված տարածք, բայց ի՞նչ ենք տեսնում՝ կրակում են Տավուշի ուղղությամբ, Կիրանցի վրա չեն կրակում, կրակում են մյուս գյուղերի՝ Մովսեսի, Ներքին Կարմրաղբյուրի վրա»:

Մելիքյանն ասում է՝ վերլուծելու նյութ էլ չկա, ու հայ հասարակությանն առաջարկում է ընդամենը դիտել Տիրանայի կադրերը եւ հասկանալ՝ ինչ իրավիճակում ենք գտնվում: «Հլու-հնազանդ դեմքով գնացել, ներկայացել է փոքրիկ սուլթանին: Նայեք նրա կեցվածքին, թե ոնց է նստած Հայաստանի ղեկավարը, body language-ին՝ մարմնի լեզվին նայեք, թե ոնց է խոսում, տեսեք, թե ով է ասողը, ով է լսողը: Արտգործնախարարն էլ թեթեւ ժպիտով ականջ է դնում այդ ամենին…»:

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ Փաշինյանի իշխանությունը, բացի իր էգոյից, աթոռը պահելուց, այլ խնդիր չի լուծում, իսկ դրա համար պատրաստ է զոհաբերել ամեն ինչ, որովհետեւ աթոռն իր անվտանգության երաշխիքն է:
Ինչ վերաբերում է ՄԽ-ն լուծարելու պատրաստակամությանը, դիվանագետն արձանագրում է. «Կտան վզին, դա էլ կլուծարեն»: Փաշինյանն ամեն բանի պատրաստ է, միայն թե թուղթ ստանա Ալիեւից, որ քարոզչական նպատակով օգտագործի, որը, սակայն, ինչպես ասես կարելի է կոչել, բացի խաղաղության պայմանագրից:
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031