Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանը Վարպետաց դաս է անցկացրել Վարժարանի սաների համար

Մայիս 17,2025 13:01

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մայիսի 16-ին, Պաշտպանության նախարարության «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան» հիմնադրամի պետ Ալեքսանդր Մանուչարյանի հրավերով, Վարպետաց դաս է անցկացրել Վարժարանի սաների համար՝ հրամանատարական առաջնորդության և Զինված ուժերում քրեական ենթամշակույթի կանխարգելման թեմայով:

Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 25-ին և ապրիլի 8-ին ՀՀ գլխավոր դատախազը Վարպետաց դասեր էր անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի և Ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար:

Վարժարանի սաների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման շրջանակում, հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է կոնֆլիկտների հետ աշխատելու հմտություններին, հրամանատարների կողմից կոնֆլիկտները «ճանաչելու», հասկանալու, «մեկուսացնելու» և օրենքի ու իրավական ակտերի շրջանակում դրանց արձագանքելու՝ անհրաժեշտության դեպքում պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցերին: «Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է. ընտրություն, որը համարձակություն է պահանջում»,- ընդգծել է Աննա Վարդապետյանն ու հավելել, որ յուրաքանչյուր իրավիճակում հրամանատարն ինքն է որոշում՝ ինքն է ղեկավարում իր ստորաբաժանումը, թե՞ «ինչ-որ մեկն» է իր փոխարեն որոշումներ կայացնում:

ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031