Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չձեռնարկվեն շտապ և կոշտ միջոցներ, հայ երիտասարդը վաղը կհայտնվի թթվածնային սարքերի հույսին․ Հենրիխ Դանիելյան

Մայիս 17,2025 13:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր ողջ աշխարհում տագնապալի տարածում է ստանում առողջապահական նոր խնդիր՝ «Արոմագեն թոքաբորբ» (Flavor-Induced Obliterative Bronchiolitis – FIOB) անունով։ Այն առավելապես զարգանում է վեյփ օգտագործող երիտասարդների մոտ, հատկապես՝ քաղցր, մրգային կամ կաթնային համերով հեղուկների պարագայում։

Ըստ միջազգային վերջին տվյալների՝ աշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշով, որը հայտնի է նաև որպես «պոպքորնային թոքեր»։

Հիվանդությունը ի սկզբանե չունի վառ արտահայտված նշաններ, սակայն զարգանում է անդառնալիորեն՝ առաջացնելով մաշեցնող չոր հազ, շնչառական դժվարություններ, թոքաբջիջների նեղացում և ֆիբրոզ, որը չի կարող բուժվել սովորական միջոցներով։
Հայաստանի երիտասարդությունը դուրս չէ այս համաշխարհային վտանգից։

Եթե չձեռնարկվեն շտապ և կոշտ միջոցներ, հայ երիտասարդը վաղը կհայտնվի թթվածնային սարքերի հույսին կամ՝ բուժման համար օտար երկրներում։

Պետությունն իրավունք չունի լռել, երբ վտանգի տակ է սերունդների առողջությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031