«ԼՂ-ն դուրս մնաց բանակցություններից 1996 թվականին»․ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը այս միֆը համարում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պրոպագանդայի արդյունք․ այս մասին այսօր նա ասաց ՀԱԿ գրասենյակում կայացած բանախոսության ժամանակ։ Բանախոսության թեման էր «Ղարաբաղյան հակամարտությունը. 1994 թվականի հրադադարը և 30 տարիների բանակցային գործընթացը»։
Լեւոն Զուրաբյանը որոշ մանրամասներ գաղտնազերծեց այդ շրջանի իրադարձություններից․ «Քոչարյանը Արկադի Ղուկասյանին ասել է՝ քանի որ Քի Վեստում պետք է քննարկենք մի փաստաթուղթ, որտեղ երկու պետությունների միջեւ տարածքների փոխանակման հարց է քննարկվելու (խոսքը Մեղրիի մասին է-Ն․ Գ․), ուրեմն դու պետք է ինձ լիազորես, որ ես Արցախի անունից էլ խոսեմ։ Արկադի Ղուկասյանը սկզբում հրաժարվել է, հետո Քոչարյանի նրան շանտաժի է ենթարկել՝ ասելով, որ այդ դեպքում ես կհրապարակեմ, որ դու հրաժարվել ես համաձայնել մի լուծման, որը կարգավորում է խնդիրը։ Արկադի Ղուկասյանը չի դիմացել այդ շանտաժին»։
Նա անդրադարձավ նաեւ արցախյան հարցի կարգավորման պրահյան գործընթացին, որը «փուչիկ» անվանեց, բայց կարծում է, որ էլի վատ չէր լինի, եթե այդ տըարբերակով հարցը կարգավորվեր, քանի որ փուլային տարբերակն էր, ըստ էության, ու կտրվեին ձեւակերպումներ, որոնք երկու կողմի «երեսն էլ պարզ կանեին»։
Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանին, որտեղ վերջինս ամեն ինչ սկսեց սեփական կետից ու տապալեց։ Նա հայտարարեց, որ 2019-ի պլանը, ըստ որի հինգ շրջանը անմիջապես էր վերադարձվում Ադրբեջանին, երկու շրջանները՝ Քարվաճառն ու Լաչինի մի մասը՝ ԼՂ-ի հետ մնում են հայկական վերահսկողության ներքո, ԼՂ կարգավիճակի հարցը թողնելով անորոշ ժամանակով, դարձյալ նախընտրելի էր հայկական կողմի համարԼեւոն Զուրաբյանի բնորոշմամբ՝ այս տարբերակն Ալիեւի համար ընդունելի էր։
Կարդացեք նաև
«Գիտե՞ք՝ ինչու Փաշինյանը չի հրապարակում 2019-ի առաջարկները, որովհետեւ եթե հրապարակի, կպարզվի, որ «ազգակործան պատուհաս» ձեւակերպումը շատ մեղմ է»,- ասաց նա՝ տարակուսելով, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասում է՝ «կա նման փաստաթուղթ, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չկա, կանդիցիաներից, սառնարանից ենք ինչ-որ բաներ հանում»։
Լեւոն Զուրաբյանը նաեւ պատմեց մի դրվագ, երբ 44-օրյա պատերազմի ժամանակ կուսակցությունների ներկայացուցիչները փակ հանդիպում էին ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլ Փաշինյանին հարցրել են՝ միգուցե հրապարակի՞ Լավրովի պլանի մանրամասները՝ մարդիկ հասկանան, նա պատասխանել է՝ որ հայացք նետելով այդ փաստաթղթին եւ տեսնելով, որ ԼՂՀ կարգավիճակի մասին ոչինչ չկա այնտեղ, այլ բաների չի էլ նայել։
Մանրամասները՝ տեսանյութում
Բանախոսությունն ամբողջությամբ՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ