«Շանթ Դաշինք» կուսակցության մայիսի 18-ի որոշման համաձայն, 2021թ. հոկտեմբերի 17-ին «Շանթ Դաշինքի» ընտրացուցակով համայնքապետ ընտրված Սամվել Լալայանը հեռացվել է կուսակցության շարքերից։
«Որոշման հիմքում ընկած է Ս. Լալայանի կողմից կուսակցության սկզբունքների և կանոնադրական կետերի խախտումները, ինչպես նաև իշխանությունների հետ պետական-համայնքային սահմանված հարաբերություններից դուրս կապերը։ Հեռացված համայնքապետի քաղաքական հետագա քայլերը չեն կարող ասոցացվել «Շանթ Դաշինք» կուսակցության հետ։ Մեր թիմի համար անխախտելի են սկզբունքայնությունը և այլ արժեքները, որոնք ամրապնդված են թե՛ ներքին փոխհարաբերություններում և թե՛ կուսակցության կանոնադրությամբ։
«Շանթ Դաշիք» ազգայնական կուսակցություն