Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է ընդունել Իրանի նախագահը հայ և «ադրբեջանցի» պաշտոնյաներին

Մայիս 18,2025 23:41

2025 թ. փետրվարի 4-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ընդունել է օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամի օգնական, սուլթանի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևին:

2025թ. մայիսի 18-ին Իրանի նախագահն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Համաձայն «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետությունում սահմանված արարողակարգային ավագության՝ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը յոթերորդն է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնների ցուցակում:

Մինչդեռ որևէ երկրի ղեկավարի օգնականի, ղեկավարի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավարի պաշտոնը չի կարող մտնել տվյալ երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնների ցուցակի նույնիսկ չորրորդ տասնյակի մեջ:

Հետևաբար, որևէ երկրի նախագահի օգնականը, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավարը չի կարող բարձր լինել մեկ այլ երկրի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարից:

Սակայն, Իրանի նախագահի հետ Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հանդիպումների մասին վկայող լուսանկարներում երևում է, որ Իրանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժինը օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամի օգնական, սուլթանի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևին նստեցրել է Իրանի նախագահին հավասար դիրքում, մինչդեռ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ ստորադաս դիրքում:

Դատելով հանդիպման մասին հրապարակված լուսանկարներում Իրանի նախագահի նկատմամբ Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի նստած դիրքերից՝ կարող ենք պնդել, որ ադրբեջանաիրանական հարաբերությունների ներկայիս մակարդակն էականորեն գերազանցում է հայ-իրանական հարաբերությունների մակարդակին:

Վերոնշյալ պնդման օգտին է վկայում նաև այն, որ 2020 թվականի Ադրբեջան-Արցախ երրորդ պատերազմի ավարտից հետո պաշտոնական Թեհրանը բազմիցս շնորհավորել է Բաքվին՝ Ադրբեջանի այսպես կոչված «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» առթիվ:

Ստեղծված պատկերը Հայաստանի օգտին փոխելու համար հարկ է իրականացնել արհեստավարժ, նպատակային աշխատանք: Մինչդեռ Հայաստանի գործող վարչակազմից հնարավոր չէ ունենալ նման ակնկալիք, քանզի վերջին յոթ տարիներն ավելի քան բավարար էին համոզվելու դրանում:

Հետևաբար, հրատապ անհրաժեշտություն է Արցախի Հանրապետությունն Ադրբեջան անունով օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած դիլետանտ, անձեռնհաս վարչակազմին հեռացնել իշխանությունից:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ 

ՔԱՂԱՔԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031