Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի բանակցությունները հավանաբար կձախողվեն

Մայիս 19,2025 12:00

Թրամփը ներքուստ կանգնած է Ուկրաինայի կողքին

Եթե ուշադիր վերլուծենք հատուկ ռազմական գործողության ողջ ընթացքը, ինչպես նաեւ 2022թ. մարտին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական հաշտության առաջին բանակցությունների ընթացքը, ապա բոլոր հնարավորությունները կան կարծելու, որ այս բանակցությունները եւս կարող են ձախողվել:

Փորձենք հիմնավորել ասվածը:

Փաստացի, առաջին բանակցությունները ձախողվեցին Ուկրաինայի մեղքով, չնայած նրանց մշտական պահելաձեւի համաձայն, նրանք փորձեցին մեղքը գցել Ռուսաստանի վրա, հայտարարելով, որ իրենք իրենց պահել են նորմալ եւ Ռուսաստանի մեղքով տապալվեցին այդ բանակցությունները: Դրանից հետո, պատերազմը մեծ թափով շարունակվում է մինչեւ այսօր: Արժե հիշատակել, որ շարունակվող պատերազմին զուգահեռ, Ուկրաինան Ռուսաստանում իրականացրեց բազում տեռորիստական ակտեր, որոնց ընթացքում Ռուսաստանում զոհվեցին բազմաթիվ քաղաքացիական անձինք, ինչպես նաեւ լրագրողներ եւ մի շարք բարձրաստիճան զինվորականներ, որը հենց Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռագիրն է:

2025թ. հունվարի 20-ին ԱՄՆ-ում կայացան հերթական նախագահական ընտրությունները, որի ժամանակ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, որը նախընտրական շրջանում հայտարարեց՝ եթե ինքն ընտրվի նախագահ, ապա 24 ժամվա ընթացքում կկանգնեցնի այդ պատերազմը եւ կողմերին կպարտադրի հաշտության՝ խաղաղության պայմանագիր կնքեն: Թրամփն ընտրվեց նախագահ, սակայն մինչ այսօր պատերազմը մեծ թափով շարունակվում է: Երդմնակալության արարողությունից հետո, Թրամփն սկսեց զբաղվել իր խոստումով՝ իհարկե, ոչ այնքան արագ, որքան ինքն էր ասել: Քանի որ ԱՄՆ-ը Թրամփի գլխավորությամբ ստանձնեց պատերազմը կանգնեցնելու՝ խաղաղարարի իր դերը, ինչպես նախկինում Բայդենը, նա արդեն չէր կարող պաշտպանել Ուկրաինային, նա հայտարարեց, որ գրավում է չեզոք դիրք: Զելենսկու հետ հերթական հանդիպման ժամանակ նա ասաց, որ Ուկրաինայից պահանջում է ԱՄՆ-ի կողմից հատկացված մոտ 350 մլրդ դոլար գումարը, որը Բայդենի որոշումով հանիրավի տրվել էր Ուկրաինային, որին շատ վատ արձագանքեց Զելենսկին, պնդելով, որ չի պատրաստվում այդ գումարը վերադարձնել, քանի որ նախկին ղեկավարության հետ նման պայմանավորվածություն չի եղել: Ինչեւէ, այդ հարցում նրանք այդպես էլ համաձայնության չեկան եւ դա մնաց օդում առկախ:

Իհարկե, Թրամփի այդ վերաբերմունքից Եվրամիությունը խիստ նեղացավ եւ բացահայտ բարձրաձայնեց, որ խիստ նեղացած է Թրամփի պահվածքից ու ինչպես նախկինում, հիմա առավել եւս մինչեւ վերջ կկանգնի Ուկրաիանյի կողքին եւ կփորձի օգնել Ուկրաինային: Լրացավ Թրամփի պաշտոնավարման 100 օրը, նա ստիպված հայտարարեց, որ ԱՄՆ-ը «ձեռ է քաշում» այդ հարցից եւ դա թողնում է կողմերի վրա, որպեսզի նրանք երկուսով փորձեն այդ հարցը լուծել, բայց հավանաբար հոգու խորքում, այնուամենայնիվ, փորձում էր այդ հարցը կարգավորել:

Իհարկե, պատերազմը տարբեր ժամկետներով կանգնեցնելու խոսակցությունների ժամանակ, Ուկրաինան եւ Եվրամիությունը կտրուկ դեմ էին արտահայտվում դրան, չնայած արդեն առանց ԱՄՆ-ի դժվար էր պատկերացնել, թե Ուկրաինան ոնց է պաշտպանվելու…

Ինչեւէ, մայիսի 11-ին Պուտինը անսպասելիորեն հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է 30 օրով հրադադար հայտարարել եւ պատասխանը թողեց Զելենսկուն եւ Եվրամիությանը ու իրավիճակի վերլուծությունից հետո, նրանք պարտադրված տվեցին դրական պատասխան եւ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան կարող է ու պատրաստ է իր երկրում՝ մայիսի 15-ին կազմակերպել այդ բանակցությունները, որին համաձայնեցին հակամարտության բոլոր կողմերը: Անկեղծ ասած, դա սենսացիոն համաձայնություն էր եւ աշխարհի բազում երկրներ դրական հավանություն տվեցին այդ պայմանավորվածությանը:

Բազմաթիվ լրատվականներ սկսեցին վերլուծություններ անել եւ հարցեր ուղղել ԱՄՆ-ի նախագահին ու Եվրամիությանը. եթե հանկարծ Ռուսաստանը չհամաձայնի եւ փորձի վիժեցնել դրանք, ապա ինչ կձեռնարկեն ԱՄՆ-ը եւ Եվրոպան, որոնք էլ միաբերան հայտարարեցին, որ իրենք արդեն պատրաստել են նոր պատժամիջոցների փաթեթները ու Ռուսաստանի նման պահվածքի դեպքում, նրանք անմիջապես կգործարկեն դրանք, որոնք ոչ այլ ինչ են, քան նախնական անվստահություն Ռուսաստանի նկատմամբ…

Փաստացի, ԱՄՆ-ը վատ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, քանի որ հանգամանքների բերումով այս պահին ԱՄՆ-ը լուրջ հակասությունների մեջ է եւ լարված հարաբերություններ ունի եւ Իրանի, եւ Չինաստանի հետ, որոնք երկուսն էլ փայլուն հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ ու երկուսն է կանգնած են Ռուսաստանի թիկունքին, որն էլ ավելի է ուժեղացնում նրան: Ասվածը խոսում է այն մասին, որ հենց այս հանգամանքի պատճառով, ԱՄՆ-ը ներքուստ տրամադրված է լինել Ուկրաինայի, այլ ոչ թե Ռուսաստանի կողքին, այլ խոսքով, բնականաբար, Թրամփի տրամադրվածությունը հակամարտող կողմերի նկատմամբ սուբյեկտիվ է, այն ներքուստ կանգնած է Ուկրաինայի կողքին:

Անչափ կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ եւ Զելենսկուն, եւ Եվրամիության ղեկավարությանը ձեռնտու չէ պատերազմի՝ թեկուզ ժամանակավորապես կասեցումը, քանզի պատերազմի շարունակությունը խիստ ձեռնտու է նրանց եւ թալանած փողերը պահելու, եւ նոր ատկատներից չզրկվելու համար, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ նրանք վստահ են, որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի համաձայնելու ամբողջովին, կամ թեկուզ մասնակիորեն Ուկրաինային ետ վերադարձնել գրավյալ տարածքները, որի դեպքում նրանք նաեւ պատասխան չունեն իրենց երկրների հարկատուներին …

Պարզվեց, որ Պուտինը չի մեկնելու Թուրքիա, որից հետո պարզ դարձավ, որ Թրամփը եւս չի մեկնելու, միայն Զելենսկին է ժամանել Թուրքիա եւ այս պահերին նա հանդիպել է Էրդողանի հետ: Ծանոթանալով Ռուսաստանի պատվիրակության կազմին, նա մի տեսակ արհամարհական հայտարարեց, որ չի ճանաչում նրանց եւ չի կարծում, որ նրանք ունակ են լուրջ հարցեր լուծել: Շրջանառվում է այն տարբերակը, որ Ուկրաինան ընդամենը փորձում է այս մեկ ամիսն օգտագործել վերազինվելու եւ ավելի մեծ թափով պատերազմը շարունակելու համար:

Ամփոփելով վերն ասվածը, գալիս ենք այն եզրահանգմանը, որ Զելենսկին իր ձեռագրի համաձայն, մի բան հնարելու է, սկսելու է տարաբնույթ հիստերիաներ անել ու ձախողել բանակցությունների շարունակությունը, քանզի ինչպես վերեւում ասացինք, Ուկրաինային ու Եվրամիությանը բացարձակապես ձեռնտու չէ՝ հատկապես այս պայմաններով, համաձայնել որեւէ տիպի հրադադարի, ինչը եւ նշանակում է, որ Ստամբուլյան հերթական բանակցությունները դարձյալ ձախողվելու են:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031