«Այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները՝ որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։
Հիշեցնենք՝ Նոր Նորք համայնքի ղեկավարը ուղիղ եթերում ծեծի էր ենթարկել բլոգեր Արթուր Չախոյանին։
Տիգրան Տեր-Մարգարյանը նշեց․ «Օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած սադրանքը և դրան հաջորդած գործողությունները դարձան լայն քննարկման առարկա և հասան ՀՀ թիվ մեկ ամբիոն, որտեղ սկսվեց քննարկվել իմ անձը։ Հանուն մանդատի ճամբարից ճամբար թռած երևույթները սկսեցին քննարկել իմ վարքագիծը։ Կարծում եմ, որ դրան հաջորդելու, դառնալու է նաև շահարկման առարկա այն, որ ես, լինելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հարգում է Տիգրան Տեր-Մարգարյանի որոշումը․ «Կարևոր է արձանագրել, որ մեր աշխատանքը ենթադրում է էական զսպվածություն այն պայմաններում, երբ մեզ անընդհատ և անդադար սադրում են, և դրանք շարունակվելու են»։
Կարդացեք նաև
Հրաժարական տված վարչական շրջանի ղեկավարն իր ընդդիմախոսներին զգուշացրեց․ «2026-ը սարերի ետևում չէ։ 2026-ին հանդիպելու ենք, ես մասնակից եմ լինելու ձեր քաղաքական վախճանին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ