Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզ ասած, Բաքվում համարում են, որ խաղաղության հասնելու նախապայմաններից մեկը ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրս բերումն է. Տիգրան Աբրահամյան

Մայիս 19,2025 10:44

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի առանցքային դեմքերից մեկը՝ Գաջիևը, անդրադառնալով ՀՀ-ի հետ բանակցային գործընթացին նշել է, որ տարածաշրջանում արտաքին ուժերի ռազմական ներկայության անհրաժեշտություն այլևս չկա, որովհետև նրանք թեմային ներգրավվում են իրենց շահերն առաջ մղելու համար:

Ադրբեջանը հերթական նախապայմանն է առաջ քաշում, որը վերաբերվում է ՀՀ տարածքում այլ երկրի ռազմական ներկայությանը մերժմանը:

Պարզ ասած, Բաքվում համարում են, որ խաղաղության հասնելու նախապայմաններից մեկը ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրս բերումն է, ինչն, ի դեպ, այս իշխանության համար ոչ միայն խնդիր չէ, այլ չի բացառվում, որ հանրայնացումից առաջ նախապես դիրքորոշումների ներդաշնակեցում է եղել:

Ադրբեջանն ու Թուրքիան աստիճանաբար վերաձևակերպում են իրենց ռեգիոնալ դերը, որտեղ Հայաստանին վերապահված է բացառապես կցորդի կարգավիճակ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031