Հայաստանում Բելառուսի դեսպանատունը շնորհավորել է հայ ժողովրդին Բելառուսում առաջին հայկական առաքելական եկեղեցու՝ Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման և պաշտոնական բացման կապակցությամբ:
«Վստահ ենք, որ այս կարևոր իրադարձությունը նոր հնարավորություն կտա ավելի խորանալ հավատքի, հոգևոր մաքրության և ավանդական քրիստոնեական արժեքների համատեղ պաշտպանության կարևորության շուրջ մտածելու։ Ամենափորձության ժամանակներում կրոնը եղել է անսասան բարոյական ուղեցույց՝ մեր եղբայրական ժողովուրդների արդար պայքարի ճանապարհին»,- նշված է հաղորդագրությունում: