Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը
Որ ՆԳ նախարարության ու քննչական կոմիտեի աշխատանքը քննադատում եմ, ասում են՝ անտեղի է։
Ստորև հրապարակված տեսագրության մեջ երևացող տղամարդը «Սմոք հաուս» ՍՊ ընկերության 4 տարբեր խանութներից տարբեր ժամանակահտվածներում գողություն է կատարում։
3 դրվագի հիման վրա նախաձեռնվել են 3 տարբեր քրեական վարույթներ։ Մեկ վարույթի շրջանակում անձն անգամ ձերբակալվել, սակայն անհասկանալի պատճառներով ազատ է արձակվել։ Այսօր 4-րդ դրվագ գողությունը կատարվելուց հետո սեփականատերն ահազանգել է ոստիկանությանն ու քննիչներին։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնից 2 ժամ հետո զանգում ասում են՝ եկեք հաղորդում տվեք, քննչականի քննիչներից մեկը (Աբովյանի քննիչներից ոմն Մարիամ) ասում է՝ երկուշաբթի մի բան կանեմ, մյուսը (Արաբկիրի բաժնի քննիչներից ոմն Արմինե) 10 օրով արձակուրդ է գնում, վերադարձից հետո կզբաղվի, իսկ երրորդն էլ (Մաշտոցի բաժնի քննիչներից ոմն Դավիթ) ասում է՝ իմ վարույթով ես իրեն դեռ մեղադրանք չեմ առաջադրել։
Կարդացեք նաև
Երբ պետք է, ոչինչ չեք անում։ Բա կարելի՞ է։ Ձեր անգործության պատճառով 10 մլն ՀՀ դրամին համարժեք գույք է հափշտակվել, հասկանո՞ւմ եք։