Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխըմբռնման փորձի համարձակ ու աննախադեպ մի ակտ». Variety-ն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի կողմից համատեղ արտադրվող առաջին՝ Արա Գյուլերին նվիրված ֆիլմին

Մայիս 19,2025 13:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արա Գյուլերին նվիրված կինեմատոգրաֆիական հարգանքի տուրք. «ԲԱՐԵՎ» կենսագրական խաղարկային լիամետրաժը դառնում է Հայաստանի և Թուրքիայի կողմից համատեղ արտադրվող առաջին ֆիլմը

Կաննի կինոշուկայում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հովանավորությամբ գործող Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի տաղավարը հայտնվել է համաշխարհային կինոինդուստրիայի իրադարձությունները լուսաբանող պարբերականների ուշադրության կենտրոնում։

Մայիսի 16ին, Լոս Անջելեսում լույս տեսնող Variety-ն հոդված է հրապարակել պրոդյուսերներ Անի Գալստյանի և Էլա Ալամաչի կողմից՝ Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի տաղավարում ստորագրված հայկական արմատներով լեգենդար լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքը նկարագրող «ԲԱՐԵՎ» վերնագրով կենսագրական ֆիլմի համատեղ արտադրության պայմանագրի մասին։

«20-րդ դարի պատկերների լեզվով պատմություններ պատմող հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքը էկրան է բարձրացվում «ԲԱՐԵՎ» վերնագրով ֆիլմով»՝ գրում է Variety-ն, որ նախկինում երբեք չէր անդրադարձել Հայաստանի ներկայությանը Կաննում։ «Թուրքիայի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների կողմից ստեղծվող խաղարկային լիամետրաժ առաջին ֆիլմով նշանավորված պատմական այս իրադարձությունը իրենից ներկայացնում է մշակութային համագործակցության և փոխըմբռնման փորձի համարձակ ու աննախադեպ մի ակտ»՝ նշված է Նիք Վիվարելլիի «Բացառիկ» խորագրի ներքո լույս տեսած հոդվածում։

«ԲԱՐԵՎ» ֆիլմը ներկայացված է Կաննի 78-րդ կինոփառատոնի կինոշուկայի բաժնում։ Ֆիլմը կարտադրվի թուրքական «Կարա Կեդի ֆիլմ», «Լույս Մեդիա» ընկերությունների և հայկական «Էնսո Ֆիլմզ» կինոընկերության կողմից ու կարող է խորհրդանշել կինեմատոգրաֆիական համագործակցության նոր դարաշրջան։

Ֆիլմի սցենարը ռեժիսորներ Էլա Ալյամաչի և Արեն Պերդեցու հեղինակմամբ մշակվել է Արա Գյուլերի կենդանության օրոք՝ նրա անձնական խնդրանքով և մասնակցությամբ: Արխիվային լայնածավալ հետազոտություններ և մշակումներ են իրականացվել Արա Գյուլերի արխիվային և հետազոտական կենտրոնում՝ «Դողուշ» խմբի հովանու ներքո:

Արա Գյուլերը, որին հաճախ անվանում են «Թուրքական Կարտիե-Բրեսոն», լուսանկարել է այնպիսի կուռքերի, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Ուինսթոն Չերչիլը, Ինդիրա Գանդին և համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Ստամբուլի ու Անատոլիայի իր հուզիչ դիմանկարների շնորհիվ: Տպավորիչ կարիերայի ընթացքում նա արժանացել է բազմաթիվ միջազգային պարգևների, որոնց թվում՝ «Master of Leica», «the Legion d’Honneur» և «Key to the City of Paris» կոչումները, որոնք արտացոլում են նրա աննախադեպ ազդեցությունը լուսանկարչության և մշակութային դիվանագիտության վրա:

«ԲԱՐԵՎ» ֆիլմը հարգանքի տուրք է Գյուլերի ուշագրավ ժառանգությունը և ծառայում է որպես կինեմատոգրաֆիական պատմական իրադարձություն՝ հանդիսանալով այս մասշտաբի առաջին համատեղ արտադրությունը Թուրքիայի և Հայաստանի միջև:

Ֆիլմը ստացել է աջակցություն Թուրքիայի մշակույթի նախարարության կինոյի հիմնադրամի կողմից և նախնական գնման արտոնագիր՝ TRT-ի 12 Punto սցենարների մշակման հարթակի կողմից, որի ժյուրիի նախագահը եղել է Օսկարակիր ռեժիսոր Պավել Պավլիկովսկին։

«Ֆիլմի հեղինակները համոզված են, որ մշակութային համագործակցությունը կարող է լինել ապաքինման և փոխըմբռնման միջոց, և «Բարևը» նպատակ ունի ցույց տալու կինոյի ուժը՝ պատմական ժառանգությունը գնահատելու և իմաստավորելու ճանապարհին», եզրակացնում է Variety-ն։

«ԲԱՐԵՎ» Ֆիլմի մասին
Ճանապարհորդություն, որը փոխեց ամեն ինչ։

1967 թվականի աշնան տեղի ունեցած իրադարձությունները նկարագրող «ԲԱՐԵՎ» ֆիլմը պատմում է Արա Գյուլերի մասին, երբ նա գտնվում է իր կարիերայի բարձրակետում։ 39 տարեկան Արան լուսանկարել է աշխարհի ամենահեռավոր անկյունները և ամենաազդեցիկ անհատներին։ Այնուամենայնիվ, հոր հետ կարճատև ճանապարհորդությունը դեպի հոր ծննդավայր և նախնիների հայրենիք վերածվում է խորապես անձնական ոդիսականի, որը ընդմիշտ կփոխի նրան։

Ֆիլմի վերնագիր՝ «Բարև»
Ռեժիսորներ՝ Էլա Ալյամաչ, Արեն Պերդեցի
Սցենարիստներ՝ Էլա Ալյամաչ, Արեն Պերդեցի
Պրոդյուսերներ՝ Էլա Ալյամաչ, Հարություն Կուրան
Կո-պրոդյուսերներ՝ Անի Գալստյան, Հովհաննես Գալստյան
Արտադրող՝ կարա կեդի ֆիլմ
Տևողություն՝ 120 րոպե
Ժանր՝ կենսագրական, ճանապարհային ֆիլմ, պատմական դրամա։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031