Լրահոս
Օրվա լրահոսը

Մխչյան գյուղի միջնակարգ դպրոցում տարրական դասարանի երկու երեխայի թմրանյութ տալու գործով չորրորդ մեղադրյալը հայտնաբերվել և արգելանքի է վերցվել․ նա նույնպես անչափահաս է. «Փաստինֆո»

Մայիս 19,2025 14:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Փաստինֆո». Արարատի մարզի Մխչյան գյուղի միջնակարգ դպրոցում չորրորդ դասարանի երկու երեխայի թմրանյութ տալու գործով չորրորդ մեղադրյալը, որին իրավապահները փնտրում էին, հայտնաբերվել և արգելանքի է վերցվել։ Վերջինս անչափահաս է։

Հիշեցնենք, որ Մխչյան գյուղի միջնակարգ դպրոցում օրերս զարհուրելի դեպք է եղել։ Ըստ տեղեկությունների՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ): 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով: 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիրակչական հսկողություն եւ վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք եւ բացակայելու արգելք։ Եվ մեկ անչափահաս անձի վերաբերյալ կար ձերբակալման որոշում:

ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ վերջինս հայտնաբերվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկու տուժողից բացի՝ չորս մեղադրյալներին ևս ուղարկել են տոքսիկաքիմական փորձաքննության, պարզելու՝ սպիտակ փոշենման զանգվածն ինչ բաղադրություն է ունեցել։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031