Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանը բոյկոտում է թուրքական և ադրբեջանական ծագման ապրանքներն ու ծառայությունները

Մայիս 19,2025 15:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հնդկաստանը էլեկտրոնային հարթակներում բոյկոտ է սկսել թուրքական ծագում ունեցող ապրանքների և ծառայությունների դեմ։ Մասնավորապես որոշում է կայացվել դադարեցնել Թուրքիայից ներմուծվող տեքստիլ ոլորտին պատկանող մի շարք ապրանքանիշների մուտքը Հնդկաստան, հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքական հայտնի «Trendyol», «LC Waikiki», «Koton», «Mavi» ապրանքնանիշների հագուստեղենի կարգավիճակն այժմ ցուցադրվում է «պահեստում չկա» ձևով։

Բացի այդ Հնկաստանում բոյկոտի է ենթարկվում նաև թուրքական գյուղմթերքը։ Մասնավորապես Պրայագրաջ քաղաքի մի շարք խանութներում դադարեցվել են թուրքական խնձորի վաճառքը։

Հնդիկ մրգավաճառը բոյկոտի վերաբերյալ նշել է. «Մենք միշտ աջակցել ենք Թուրքիային, բայց նրանք դավաճանեցին մեզ»։

Ինչպես հայտնում է The Economic Times-ը, հնդիկ առևտրականները հայտարարել են նաև Ադրբեջանին բոյկոտելու մասին՝ կապված Հնդկաստանի հետ վերջին ռազմական հակամարտության ժամանակ Պակիստանին Անկարայի և Բաքվի կողմից ցուցաբերված աջակցության հետ:

Ավելի վաղ Հնդկաստանի ավելի քան 24 նահանգների գործարար առաջնորդներ հավաքվել էին Դելիում՝ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար:

«Առևտրի առաջնորդների համաժողովում կոլեկտիվ որոշում է կայացվել դադարեցնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամբողջ առևտուրը… Պատճառը պարզ է. Թուրքիան և Ադրբեջանը բացահայտորեն աջակցել են Պակիստանին՝ Հնդկաստանի դեմ…», – հանդիպումից հետո լրատվամիջոցներին ասել է պատգամավոր, Հնդկաստանի առևտրականների կոնֆեդերացիայի (CAIT) գլխավոր քարտուղար Պրավին Խանդելվալը:

Նա նշել է, որ այդ երկրներից ներմուծում կամ արտահանում չի իրականացվի։

Հնդկական ընկերություններին նաև կոչ է արվել ֆիլմ կամ գովազդ չնկարահանել Թուրքիայում և Ադրբեջանում։

«Հնդկական կինոարդյունաբերությանը նույնպես խնդրել են՝ չնկարահանել իր ֆիլմերից ոչ մեկը Թուրքիայում և Ադրբեջանում… Շատ ընկերություններ ևս գովազդներ են նկարահանում իրենց արտադրանքի համար այս երկրներում։ Եթե որևէ ընկերություն այսուհետ դա անի, ապա մենք կբոյկոտենք նաև այդ ընկերությունը», – հավելել է Խանդելվալը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031