«Մեդիադաշտի, սոցցանցերի այսօրվա բարձիթողի վիճակում, ես համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ կարող է արձագանքել այն ձեւով, ինչ ձեւով որ ուզում է։ Եվ կարծում եմ, որ համեմատականներ անցկացնելն անցյալի հետ կապված անտեղի են։ Անցյալում որեւիցէ մեկի կնոջ, չեմ ասում՝ երկրի ղեկավարի կնոջ, մի լրագրողից սկսած, իրենց հիմա էդպես դուխով բլոգեր, քաղաքական գործիչ անվանող մարդկանց ու վերջացրած․․․ մի տառ էս կողմ-էն կողմ գրեին, էնքան կծեծեր, որ էշին քեռի կասեր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Լրագրողները նկատել էին, որ արդեն երկու օր է «Կրթվելը նորաձեւ է» շարժման հեղինակ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «ոջիլ», «տխմար», «տգետ» է անվանում ՀՀ տարբեր քաղաքացիների՝ իրեն վերաբերվող հայտարարությունները հակադարձելով։
Ալեն Սիմոնյանը համարում է, որ Հայաստանն իրավական երկիր է եւ եթե ինչ-որ մեկը համարում է, որ իրեն վիրավորել են, այդ թվում՝ ինքը եւ Աննա Հակոբյանը, թող դիմեն դատարան։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ