Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակ» ֆուտբոլային ակումբին այլ ելք չի մնում, քան Գյումրու ֆուտբոլի ակադեմիան հետ հանձնել ՀՖՖ-ին

Մայիս 19,2025 16:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2023 թվականի դեկտեմբերի 29-ին Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ողբերգական դեպք. ուժեղ քամուց ակադեմիայի պարսպի մոտ 25 մետր հատված փլուզվեց, ինչն էլ քաղաքացու մահվան պատճառ դարձավ: Դեպքի առթիվ նախաձեռնված է հանրային քրեական վարույթ:

Դժբախտ պատահարից անմիջապես հետո դեպքի մասին պատշաճ տեղեկացրել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը հանդիսանում է Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքների նոմինալ սեփականատերը:

Անցել է մեկուկես տարի, բայց ՀՖՖ ոչ մի ներկայացուցիչ անգամ հարկ չի համարել այցելել ակադեմիա՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

Այս ընթացքում բազմիցս դիմել ենք ՀՖՖ-ին՝ վեր հանելու ակադեմիայի շին. փաստաթղթերը, ինչպես նաև առաջարկվել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ակադեմիայում շինարարական և անվտանգային խնդիրներն արձանագրելու և համապատասխան լուծումներ տալու ուղղությամբ: Սակայն կրկին հանդիպել ենք ՀՖՖ ղեկավարության բացարձակ անտարբերությանը:
Ակադեմիայում մարզվող սաների անվտանգությունն որպես առաջնահերթություն ընդունելու և հետագայում նման ողբերգության հավանականությունը նվազեցնելու նպատակով՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբին այլ ելք չի մնում, քան Գյումրու ֆուտբոլի ակադեմիան հետ հանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031