Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհում տիրող անորոշությունների պարագայում Հայաստանն այն քիչ երկրներից է, որը կարողացել է պահպանել բարձր տնտեսական աճը՝ առանց զոհաբերելու գների կայունությունը»

Մայիս 19,2025 17:47

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:

Քննարկման ներկայացվել են Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի առաջին եռամսյակի զեկույցը (Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի առաջին եռամսյակի ծրագիր) եւ Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (2024 թվականի 1-ին եռամսյակ – 2024 թվականի 4-րդ եռամսյակ):

Զեկուցողի խոսքով 2024 թվականի սկզբին մակրոտնտեսական միջավայրը հիմնականում անորոշություններով է բնութագրվել, եւ Կենտրոնական բանկը շեշտը դրել է սցենարային վերլուծությունների վրա` հասկանալու համար տարբեր ռիսկերի պարագայում քայլերի հաջորդականությունը եւ գնաճային ու գնանկումային ռիսկերը: Այդ շարքում նա առանձնացրել է ԱՄՆ-ում տոկոսադրույքների եւ ՀՀ-ում չեզոք տոկոսի մակարդակը:

Արմեն Նուրբեկյանը մանրամասն ներկայացրել է այն քայլերը, որոնք միտված են եղել գնաճային ռիսկերի զսպմանը:

2024 թվականի ընթացքում արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա հիմնականում դիտվել են թույլ գնանկումային ազդեցություններ: 2024 թվականին Հայաստանում տնտեսական աճը բավականին բարձր է եղել, ինչը գերազանցապես պայմանավորված է եղել ծառայությունների (շինարարության եւ առեւտրի) ոլորտներում արձանագրված բարձր աճով:

Երկրորդ կիսամյակից դիտվել է տնտեսության ակտիվության որոշակի դանդաղում, եւ տնտեսական աճը մոտեցել է գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակին: Արտաքին պահանջարկի աճի տեմպի աստիճանական դանդաղում է եղել: Աշխարհում տիրող անորոշությունների պարագայում Հայաստանն այն քիչ երկրներից է, որը կարողացել է պահպանել բարձր տնտեսական աճը՝ առանց զոհաբերելու գների կայունությունը:

2025 թվականին եւս ոլորտում շարունակվել են անորոշությունները:

Արմեն Նուրբեկյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ կանխիկ եւ անկանխիկ գործառությունների շրջանառության վերաբերյալ, անդրադարձել ՀՀ դրամավարկային քաղաքականության՝ 2025 թվականի առաջին եռամսյակի ծրագրի կատարմանը:

Հանձնաժողովի կողմից հաղորդումն ընդունվել է ի գիտություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031