Հունիսի 6-13-ը Թումանյանի անվան զբոսայգում արվեստի սիրահարներն ականատեսը կդառնան բալետային արվեստի հրավառության:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 3-րդ տարին անընդմեջ տարածաշրջանում իրականացվող բացառիկ փառատոնում ելույթ կունենան Մոսկվայի «Մեծ», Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները:
Հունիսի 6-ին և 7-ին ելույթ կունենա Մոսկվայի «Մեծ թատրոնը»՝ հռչակավոր «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով, hունիսի 9-ին և 10-ին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» թատրոնը՝ «Շոպենիանա», «Շահերեզադա» և «Գալա բալետ» ներկայացումների ցուցադրությամբ:
Հունիսի 13-ին ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ «Բոլերո» և «Սրբազան գարուն» բալետային ստեղծագործություններով:
Կարդացեք նաև
Ներկայացումների սկիզբը՝ ժ. 20:00-ին:
Մուտքն ազատ է:
Երեւանի քաղաքապետարան