Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայի Գենտի համալսարանում տեղի ունեցավ Դանիել Վարուժանի անվան ամենամյա դասախոսությունը

Մայիս 19,2025 23:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 17-ին Բելգիայի Գենտի համալսարանում հայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի անվան ամենամյա դասախոսությունների շրջանակներում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ընթացքում մշակութային և այլ մեծանուն գործիչներին թիրախավորելու մասին դասախոսությունը:

Ողջույնի խոսքերով հանդես եկան Գենտի համալսարանի պատմության ամբիոնի Հին աշխարհի մշակութային պատմության պրոֆեսոր Փիթեր Վան Նուֆելենը և Արևմտահայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադիր և նախագահ Գրիգոր Մոսկոֆյանը։

Հիմնական բանախոս, Ամստերդամի համալսարանի Հոլոքոսթի և Ցեղասպանության ուսումնասիրությունների դասախոս Ույղուր Ումիթ Ունգորն անդրադարձավ Օսմանյան կայսրությունում, ինչպես նաև համաշխարհային պատմության շրջանակներում տեղի ունեցած ցեղասպանություններին՝ ընդգծելով արդի աշխարհակարգում նման հանցագործությունների կանխարգելման կարևորությունը։ Դասախոսությանը հաջորդեց բովանդակային քննարկում և հարցուպատասխան։

Միջոցառմանը ներկա էին Գենտի համալսարանի ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը, հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև Բելգիայում ՀՀ դեսպանության դիվանագետները։

Միջոցառման ավարտին ՀՀ դեսպանության դիվանագետները շնորհակալություն հայտնեցին նախաձեռնության համար և համալսարանի գրադարանին նվիրեցին Հայաստանի պատմության և մշակույթի մասին մի շարք գրքեր։

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031