Հաղորդել ենք, որ բերման էին ենթարկել «Սրբազան պայքարի» աջակիցներին «Աստվածապաշտությունը հաղթելու է անձնապաշտությանը» գրառմամբ պաստառ փակցնելու համար:
ՆԳՆ-ից հայտնել էին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172․2 հոդվածով նախատեսված արարք կատարելու (հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը) համար 5 անձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին, նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ նրանց ազատ են արձակել Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքից՝ տուգանքի որոշում կայացնելով:
Մանրամասն՝ տեսանյութում