«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել, ըստ որոնց՝ Կիևյան կամրջից մեծ պաստառ է կախվել Վլադիմիր Պուտինի նկարով և «մարդասպան» գրությամբ։
Ինքը՝ Արման Բաբաջանյանը պաստառ է պարզել նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության առջեւ:
Կարդացեք նաև
Մայիսի 20-ից 21-ն աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Եվ այս տեսանյութն ու լուսանկարները Արման Բաբաջանյանը վերնագրել է «Երեւանը դիմավորում է Լավրովին»:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ «Սրբազան պայքարի» աջակիցներին բերման են ենթարկել ու տուգանել են «Աստվածապաշտությունը հաղթելու է անձնապաշտությանը» պաստառի համար: ՌԴ նախագահին անվանարկող պաստառների համար որեւէ մեկին բերման ենթարկելու եւ տուգանելու մասին այս պահին հայտնի չէ: