Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում Անահիտ Մանասյանը վստահեցրել է`վերհանված խնդիրներն աշխատակազմում կուսումնասիրվեն և կհասցեագրվեն պետական մարմիններին

Մայիս 20,2025 12:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզ: Այցին մասնակցում են նաև երկու կառույցների ներկայացուցիչները:

Մայիսի 19-ին Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանում: Ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնցով մարդիկ առավել հաճախ են դիմում ստորաբաժանում:

➡️ Այնուհետև Կապանում հանդիպում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Վերջինս ներկայացրել է մարզում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:

➡️ Քննարկվել են մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց իրավունքներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային դերակատարների հետ համագործակցությանը վերաբերելի հարցեր:

➡️ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Պաշտպանի հաստատության կարևոր գործընկերներից է, լուրջ դերակատարություն ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման տեսանկյունից:

➡️ Պաշտպանը նաև կարևորել է Սյունիքի մարզպետի հետ ձևավորված կառուցողական աշխատանքը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ արագ ստանում են իրենց լուծումները: Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի որակի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:
➡️ Այց է իրականացվել նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Կապանի գրասենյակ: Պաշտպանին ներկայացվել են կառույցի գործունեության նպատակն ու աշխատանքի ուղղությունները:

➡️ Այնուհետև Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցեր են իրականացրել սահմանամերձ Շիկահող, Սրաշեն և Ծավ բնակավայրեր:

➡️ Տեղի են ունեցել հանդիպումներ համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Տեղում իրականացվել է իրավունքներին վերաբերելի խնդիրների հավաքագրում:

➡️ Վերոնշյալ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են խմելու և ոռոգման ջրի հասանելիության, զբաղվածության ապահովման, անվտանգության, սեփականության իրավունքի, գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելու դժվարություններին, ինչպես նաև բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանների լավարկմանը միտված այլ հարցեր:

➡️ Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ քննարկման շրջանակներում վերհանված խնդիրներն աշխատակազմում կուսումնասիրվեն և կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031