Region monitor.«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) Ադրբեջանում լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների ֆոնին ստեղծել է պատկերասրահ՝ ներկայացնելով այն լրատվական մասնագետների անձնական պրոֆիլները, ովքեր կամայականորեն բանտարկվել են հանրությանը տեղեկություն տրամադրելու ձգտման համար:
«2023 թվականի նոյեմբերից սկսած ձերբակալությունների ալիքը թիրախավորել է այն լրագրողներին, ովքեր հրաժարվում են ենթարկվել գրաքննությանը: Ավելի քան երկու տասնամյակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեթոդաբար ոչնչացրել է մեդիա բազմակարծությունն իր երկրում, և այս ճնշումն ավելի է սաստկացել 2023 թվականի աշնանից: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո իշխանությունները փորձում են արմատախիլ անել անկախ մամուլի մնացորդները»,-նշված է զեկույցում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: