Լրահոս
Օրվա լրահոսը

Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր Լեռնային Ղարաբաղի շինարարությանն ուղղելու համար

Մայիս 20,2025 13:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր Լեռնային Ղարաբաղի շինարարությանն ուղղելու համար։

Վերջերս մի ուշագրավ հոդված էր հրապարակվել Oc Media կայքում, ըստ որի՝ Նախիջևանում ծառայող ադրբեջանցի զինվորականները հայտնում են, որ իրենց աշխատավարձերից գումար են պահում, որպեսզի այդ միջոցները ուղղվեն Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը։ Ըստ հաղորդումների՝ այդ փոփոխությունները կատարվել են առանց նրանց համաձայնության, և բողոքելու դեպքում զինվորականներին սպառնում են պատժել։

Հոդվածում նշված է․ «Նախիջևանում Ղարաբաղին օգնություն տրամադրելու անվան տակ զինվորների աշխատավարձերից գանձվում է 200-300 մանաթ (մոտավորապես 120-ից 175 ԱՄՆ դոլար)։ Բողոքող զինվորականներն ասում են, որ իրավիճակին դեմ արտահայտվողները սպառնալիքի տակ են։ «Նրանք յուրացրել են մեզանից խլված գումարը՝ Ղարաբաղի շինարարության անվան տակ։ Մենք զինվորականներ ենք, մեզանից շատերը կռվել են Ղարաբաղում․․․ Մենք մեր կյանքը զոհաբերել ենք այս պետության համար, և մենք դեռ շարունակում ենք դա անել։

Սակայն անընդունելի է անընդհատ զրկվել մեզ աշխատավարձից։ Մենք չենք հավատում այդ լուրերին։ Մենք այս աշխատավարձը վաստակում ենք մեր աշխատանքով ու քրտինքով։ Օր ու գիշեր մենք լեռներում ենք լինում՝ բարդ պայմաններում։ Բայց Ադրբեջանում կան պաշտոնյաներ և գործարարներ, որոնք եկամուտ են ստանում առանց ջանք գործադրելու։ Ավելի լավ է, որ նրանց փողերն օգտագործվեն Ղարաբաղի կառուցման համար»,-նշել են զինվորականները

Ոմանք առաջարկում են այդ գումարները վերցնել կոռումպացված պաշտոնյաներից։ Պաշտպանության նախարարությունը դեռ չի արձագանքել այս պնդումներին, բայց թեման շարունակում է ակտիվորեն քննարկվել ադրբեջանական սոցցանցային տիրույթում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031