Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ևս մեկ «շպիոն»-ի դատապարտեցին 18 տարվա ազատազրկման»

Մայիս 20,2025 13:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Մեր ևս մեկ «շպիոն»-ի դատապարտեցին 18 տարվա ազատազրկման։ Իսկ եթե լուրջ, ապա Իգբալ Աբիլովը թալիշական ծագում ունի, գիտական հետազոտություններով է զբաղված եղել, աշխատել է Բելառուսում, հայերի հետ էլ որևէ առնչություն չի ունեցել։ Բայց Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով մարդկանց բանտարկելու լավագույն միջոցը նրանց հայերի հետ կապի մեջ մեղադրելն է։ Նման գործերով անցնում են բազմաթիվ ադրբեջանցիներ։

Միայն այս հանգամանքը բավարար է հասկանալու համար, որ Ալիևի վարչակարգը շարունակում է կիրառել հայերի՝ որպես թշնամու կերպար ունենալու շատ հարմարավետ քաղաքականությունը։

Եվս մեկ անգամ շեշտեմ, ի հեճուկս բազմաթիվ կանխատեսումների՝ Ալիևը շատ ավելի անհանդուրժող ու դաժան է դարձել ընդդիմախոսների հանդեպ 2020 թվականից հետո․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031