Sputnik Armenia. Հայաստանը Հնդկաստանի հետ 1.5 միլիարդ դոլարի և Ֆրանսիայի հետ 250 միլիոն դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել, ասվում է միջազգային հարցերով ռուսական խորհրդի վերլուծական զեկույցում:
Նյու Դելիի հետ կնքված պայմանագրերը ներառում են Pinaka բազմակի կրակի հրթիռային համակարգերի, Konkurs հակատանկային հրթիռների, ականանետների և տարբեր զինամթերքի մատակարարում։ Երևանը նաև գնել է կամ պլանավորում է գնել 155 մմ ATAGS հաուբիցներ, ինքնագնաց և քարշակվող հաուբիցներ, ZADS հակաօդային համակարգեր և Akash 1S հակաօդային պաշտպանության համակարգեր։ Նախատեսվում է նաև MR-SAM հրթիռների և Akash-NG22 միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի ձեռքբերում։
Հայաստանը Ֆրանսիայից գնել կամ գնում է Bastion զրահատեխնիկա և Safran գիշերային տեսողության սարքերի խմբաքանակ, 3 GroundMaster 200 ռադար և Mistral 3 ԶՀՀ։ 2024 թվականին պայմանագրեր են կնքվել նաև PGM հրացանների և Caesar ինքնագնաց հաուբիցների մատակարարման համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: