«Ապառաժ». Կինը չցանկացավ բացահայտել իր ինքնությունը․ ամաչում է իր աշակերտներից, ընկերներից։ Ուսուցչուհի էր Արցախում՝ հարգված, ճանաչված։
-Տեղահանվելուց հետո երեք անգամ բնակարան ենք փոխել ու վերջապես գտել ինչ-որ չափով հարմար տուն, որի բնակվարձը կազմում է 150 հազար դրամ։ Աղջիկներս ուսանող են և արդեն իսկ պարզ է, թե ինչ դժվարությունների ենք հանդիպում։ Տան միակ աշխատողը ես եմ և, ցավոք, ոչ իմ մասնագիտությամբ եմ աշխատանք գտել։ Երևանի ռեստորաններից մեկում սպասք եմ լվանում։ Ստիպված եմ գնացել այդ աշխատանքին, որպեսզի կարողանամ իմ ու դստրերիս հոգսերը հոգամ,- լացելով պատմում է արցախցի կինը, երկար լռում և շարունակում,- երբեք չեմ կարող մոռանալ այն նվաստացումը, որ զգացի այս օրերին մեր տանտիրոջ կողմից։ Արցախահայությանը տրվող բնակվարձերի ուշացման պատճառով չէի կարողացել տան վարձը վճարել մայիսի 15-ին։ Ըստ պայմանավորվածության այդ օրը պետք է վճարեի։ 4 օր ուշացումով տվեցի վարձը՝ ստացված 120000 դրամ աջակցությանն ավելացնելով իմ աշխատավարձից 30000 դրամ ևս։ Տանտերը, սակայն, իմ առջև պահանջ դրեց՝ հետագայում ուշացում լինելու դեպքում, չեմ հանդուրժելու և կարող եք ուրիշ բնակարան փնտրել։ Վերջում էլ ավելացրեց՝ գնացեք գյուղեր․․․
Առանց սոցիալական աջակցության ես չեմ կարող բնակարանի վարձավճար տալ։ Իմ շրջապատում շատ մարդիկ կան, ովքեր կանգնած են նույն խնդրի առաջ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: