Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձենդ կտրի, ես չէի խանգարում քեզ»․ Մեսրոպ Մանուկյանը սկսեց բղավել իր խոսքն ընդհատող Անի Խաչատրյանի վրա

Մայիս 20,2025 16:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հակակոռուպցիոնը քիչ-քիչ մոտենում է այս դահլիճին․ ապակիներն էլ, ԿՊՊ-ն էլ չի օգնելու»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի երկու աշխատակիցների ձերբակալությանը։ 

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սամվել Հարոյանն իր ելույթում անդրադարձավ սպարապետ Վազգեն Սարգսյանին և իրենց խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան այրելուն, ինչը համարեց քաղաքական պատվեր։

Այս ելույթին արձագանքեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը․ «Վազգեն Սարգսյանի մասը սիրուն, տեղին էր ասված, բայց հարց՝ ո՞ւր էր Վազգեն Սարգսյանի թանգարանի բացմանը երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Բա որ հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանին սպանեցին, ո՞ւր էին ձեր քաղաքական տերերը, խոսում եք մեքենան այրելուց։ Դուք այնքան էժան հայտարարություններ եք անում, որ Վազգեն Սարգսյանին բերում, կապում եք ինչ-որ ավագանու կնոջ մեքենան այրելու հետ։ Ասում էիք, որ պատճառը քաղաքական է, բայց կարծես վարունգը թարս աճեց, ու ստացվեց՝ ձեր անձնական թշնամանքների արդյունքում է»։

Մեսրոպ Մանուկյանն էլ արձագանքեց Անի Խաչատրյանին․ «Ես արձանագրում եմ, որ Անի Խաչատրյանը փաստում է, որ ինքը գիտի, որ Գևորգի դեմ ոտնձգությունն անձնական բնույթի է»։

Այս ընթացքում Անի Խաչատրյանը միջամտեց։ Մեսրոպ Մանուկյանը վրդովվեց․ «Խոսում եմ, ձենդ կտրի, ես չէի խանգարում քեզ։ «Հանրապետությունը» կարողանում է ուղղորդել քննչական մարմիններին մարդկանց վրա գործ հարուցելու, բայց փաստում եք, որ Գևորգի ավտոմեքենայի հրկիզումը անձնական պատճառ ունի, այդ դեպքում ինչո՞ւ նույն տրամաբանությամբ չեք գնում, քննչական մարմնին հաղորդում տաք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031