Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում քննարկվել է 18 հուշարձանների վիճակը և պահպանությանը միտված հետագա քայլերը

Մայիս 20,2025 17:21

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցները մշտադիտարկման նպատակով այցելել են Սյունիքի մարզի 18 հուշարձաններ:

Տեղում քննարկվել են հուշարձանների ներկա վիճակը և պահպանությանը միտված հետագա քայլերը։

Մեղրի համայնքում մշտադիտարկվել են Մեղրու բերդը, Սբ Հովհաննես, Մեծ թաղի Սբ Աստվածածին, Փոքր թաղի Սբ Սարգիս, Լիճք գյուղի Զվարավանք եկեղեցիները, Ագարակի քարավանատունը (խորհրդային տարիներին վերածված «Արաքս» ռեստորանի)։ Համայնքի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հուշարձանների պահպանությանը վերաբերող հարցերը. հետագա համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Կապան քաղաքի տարածքում մշտադիտարկվել են Կավարտի հունական եկեղեցին, Հալիձորի բերդը, Բաղաբերդ ամրոցը, Վահանավանք վանական համալիրը, Կապան-Գորիս ճանապարհին ընկած Բղենո Նորավանք եկեղեցին, Տաթևի վանական համալիրը, Հալիձորի դիտակետը։

Գորիսի տարածաշրջանում մշտադիտարկվել են Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, «Հին Կյորես» բնակատեղին, եկեղեցին և ամֆիթատրոնը, «Հին Խոտ» բնակատեղին, Վերիշեն գյուղի Սբ Հռիփսիմե եկեղեցին, Հարժիս գյուղի քարավանատունը։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակվում են Բաղաբերդի նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը, իսկ առաջիկայում կհայտարարվի Հալիձորի բերդի նորոգման և Կավարտի հունական եկեղեցու վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման մրցույթը։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031