Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ գրասենյակը հակադարձում է. Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում և զեկույցներում բազմիցս ընդգծվել են ոստիկանության կողմից բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ արձանագրումները

Մայիս 20,2025 22:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 20-ին լրատվական կայքերից մեկը տարածել է տեսանյութ, որտեղ ակցիայի մասնակիցը հայտարարում է, թե Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում որևէ անդրադարձ չկա ոստիկանության կողմից կիրառված վատ վերաբերմունքի դեպքերին։ Նման պնդումը բնականաբար չի համապատասխանում իրականությանը և հիմնված է իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տեղեկության վրա։

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում և զեկույցներում, այդ թվում՝ 2024 թվականի, բազմիցս ընդգծվել են ոստիկանության կողմից բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ արձանագրումները, ինչպես նաև ներկայացվել են համապատասխան առաջարկություններ՝ ուղղված այդ երևույթների կանխարգելմանը։

Գրառմանը կից ներկայացնում ենք 2024 թվականի զեկույցներում ներկայացված արձանագրումների ընդամենը մի քանի օրինակ:

Այլ օրինակների և մանրամասների ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումներով՝

Տարեկան հաղորդում 

Տարեկան զեկույց 

Կոչ ենք անում հրապարակային հայտարարություններ անելիս հիմք ընդունել ստույգ և հավաստի տեղեկատվություն՝ խուսափելով հանրությանը մոլորեցնելու իրավիճակներից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031