Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի եղբորորդին նոր բիզնես է սկսել Ուկրաինայում եւ անշարժ գույք ձեռք բերել. «Հետք»

Մայիս 20,2025 23:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հետք». Վարչապետի եղբորորդին մեքենաների սպասարկման ու նորոգման բիզնես է սկսել

2023-ի մայիսին, երբ դեռ «ՉերՎուդ» ընկերության փայատեր էր, Սիփան Փաշինյանն Ուկրաինայում գրանցվել է որպես ֆիզիկական անձ-ձեռնարկատեր: Գործունեության տեսակը մեկն է՝ ավտոմեքենաների տեխսպասարկում եւ նորոգում: Ընդ որում՝ այս դեպքում Փաշինյանի քաղաքացիության դիմաց նշված է Հայաստան եւ ոչ թե Ուկրաինա:

Որպես ֆիզիկական անձ-ձեռնարկատեր՝ ԱԺ նախկին պատգամավորը գրանցվել է Ուկրաինայի պարզեցված հարկման համակարգի 2-րդ խմբում, ինչը նշանակում է, որ նա կարող է աշխատանքի ընդունել մինչեւ 10 հոգու: Մյուս կողմից՝ նրա տարեկան եկամուտը չի կարող գերազանցել 5.921.400 ուկրաինական գրիվնան (ՀՀ կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով հավասար է 55 մլն դրամի): Պարզ չէ, թե որքան եկամուտ է ստացել Սիփան Փաշինյանը 2024 թվականի ընթացքում, սակայն հայտնի է, որ նա վճարել է 37.600 գրիվնա (350 հազ. դրամ) ընդհանուր հարկ:

Եթե «ՉերՎուդ» ընկերության տվյալների մեջ Ս. Փաշինյանի հասցեն նշված էր Դնեպրի հերոսների 23 շենքը, ապա ֆիզանձ-ձեռնարկատեր գրանցվելիս նա նշել է Չերկասիի Կազացկայա 9/1 հասցեն, որը եւս նորակառույց բարձրահարկ է:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031