Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նորընտիր նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Մայիս 20,2025 23:43

Մայիսի 20-ին Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Բելգիայի Սենատի նորընտիր նախագահ Վենսան Բլոնդելի հետ։

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Բելգիա բազմաշերտ հարաբերությունների ձեռբերումներին և խորացման հնարավորություններին, ինչպես նաև Եվրամիության հետ գործընկերության օրակարգին։

Դեսպան Բալայանը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները` մանրամասնելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը Կովկասում և անդին խաղաղության և համագործակցության մթնոլորտի հաստատման համար։

Այս համատեսքտում դեսպան Բալայանը բարձր գնահատեց Բելգիայի կառավարության, խորհրդարանի և քաղաքական ուժերի անվերապահ ու հետևողական աջակցությունը տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձան Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցությանը, համատեղ մշակութային նախաձեռնությունների հնարավորությանը։

Բելգիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Narek says:

    Բոլոր դեսպաններն էլ աշխատում բայց ինքնառեկլամով բոլորին զզվացրել է Տիգրան Բալայանը։ ԱԳՆ ում միլիոն գործ է արվում, բայց այս մեկը սեփական անձի գովազդով արդեն հոգնեցրել է

  2. Naira says:

    Հարգելի Նարեկ, չեք պատկերացնի ինչքան մարդու սրտից խոսեցիք։ Իրականում ոչինչ չանող կերպար է, բայց ոնց է իրեն թե ԱԳՆ-ում թե դրանից դուրս գովազդում, իսկ իրականում տխուր վիճակ է Բրյուսելի դեսպանատանը․․․․

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031