Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու ՄԻՊ-ը չի անդրադառնում ասուլիսի ընթացքում նշված և իր կողմից ներկայացված ՀՊԴ զեկույցին, և փոխարենը անդրադարձ է անում այլ զեկույցների, որոնց մասին ընդհանրապես խոսք չի եղել. պատասխան հայտարարությանը

Մայիս 21,2025 09:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀայաՔվեի ու Քաղաքական և քաղաքացիական իրավունքի կոալիցիայի պատասխանը ՄԻՊ-ին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հարգելի գործընկերներ,

Մայիսի 20-ին ՄԻՊ ֆեյսբուքյան հարթակում հրապարակվել է հետևյալ բովանդակությամբ հայտարարություն՝

«Մայիսի 20-ին լրատվական կայքերից մեկը տարածել է տեսանյութ, որտեղ ակցիայի մասնակիցը հայտարարում է, թե Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում որևէ անդրադարձ չկա ոստիկանության կողմից կիրառված վատ վերաբերմունքի դեպքերին։ Նման պնդումը բնականաբար չի համապատասխանում իրականությանը և հիմնված է իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տեղեկության վրա»:

ՄԻՊ-ի այս հայտարարությունում նշված չէ միջոցառման անունը, անձի անունը, լրատվամիջոցի անունը, տեղանքը, տրված չէ որևէ աղբյուր։

Սակայն որոնողական գործիքների օգնությամբ կարելի է պարզել, որ մայիսի 20-ին «մարդու իրավունքների» վերաբերյալ եղել են երկու թեմայի առնչվող հրապարակումներ`

1․ Սյունիքի մարզ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այցելության մասին

և

2․ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀԴՊ) թեմայով Հայաքվեի և Քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոալիցիայի հրավիրած մամուլի ասուլիս:

Երկրորդ իրադարձության, այն է՝ ասուլիսի ընթացքում ներկայացվել են բացառապես ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկմանը ներկայացված զեկույցները, ներառյալ՝ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ՄԱԿ-ին ներկայացված զեկույցին, և մասնագիտական տեսանկյունից բավականին ջանք էր պետք գործադրել այս զեկույցները շփոթելու հարցում։

Ուստի բացառման և համատեքստի կիրառման սկզբունքով եզրահանգում ենք, որ ՄԻՊ կողմից հրապարակված անհասցե հայտարարությունը վերաբերում է նշված իրադարձությանը, քանի դեռ հակառակի վերաբերյալ փաստարկված պնդում չի կատարվել, և եթե անգամ կատարվի, միևնույն է, անհասցե հրապարակումն արդեն իսկ վարկաբեկում է քաղաքացիական հասարակության աշխատանքը, քանի որ մարդու իրավունքների այլ միջոցառման բացակայության պայմաններում կապվում է միայն ու միայն մամուլի ասուլիսի հետ։

Մինչև խնդրի բովանդակությանը անդրադառնալը` ցանկանում ենք բարեկամաբար ուշադրություն հրավիրել նրա վրա, որ զանգվածային լրատվության միջոցների հետ ամեն բացօթյա շփումը չէ, որ կարող է կոչվել ակցիա: Ուստի խնդրում ենք հետագայում ավելի նրբանկատ գտնվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հրապարակային քննադատություններին արձագանքելիս, քանի որ կիրառված որակումները կարող են ընկալվել որպես քողարկված անհարգալից վերաբերմունք:

Միևնույն ժամանակ, գնահատում ենք քաղաքացիական հասարակության ներկայացրած քննադատությանը ականջալուր լինելու համար:

Այնուամենայնիվ, ստիպված ենք արձանագրել, որ հաշվի առնելով, որ ողջ ասուլիսի ընթացքում խոսվել է բացառապես ՄԱԿ-ի ՀՊԴ և դրանում տեղ գտած զեկույցների մասին, և որ ԶԼՄ-երի ներկայացված տեղեկությունների սահմաններում առհասարակ չի քննարկվել ՀՀ մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որի առանձին հատվածներ ներկայացված են ՄԻՊ ֆեյսբուքյան հարթակում, հետևապես անհասկանալի է, թե ինչպես է տեղի ունեցել նման թյուրըմբռնում մասնագիտական դաշտում։ Ինչու ՄԻՊ-ը չի անդրադառնում ասուլիսի ընթացքում նշված և իր կողմից ներկայացված ՀՊԴ զեկույցին, և փոխարենը անդրադարձ է անում այլ զեկույցների, որոնց մասին ընդհանրապես խոսք չի եղել։ {Ելույթներին ամբողջությամբ ծանոթանալու պարագայում կասկած չի հարուցի այն, որ քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բացառապես այն զեկույցը, որը ներկայացվել է ՄԱԿ-ի ՀՊԴ-ին, հղումը ):

Համոզված ենք, որ ասուլիսի ընթացքում հնչած ելույթները նշված պարզաբանման լույսի ներքո վերանայելիս ակնհայտ է դառնում, որ դրանցում չկա որևէ հակասություն կամ սխալ տեղեկություն:

Հակառակը, ՄԻՊ-ի կողմից նման թյուրներկայացումը և փաստերի խեղումը կարող է տպավորություն ստեղծել հանրությանը միտումնավոր մոլորեցնելու մասին։ Իսկապես, ՀՀ ՄԻՊ նշված զեկույցում առհասարակ ոստիկանությունը հիշատակվում է շատ ընդհանրական միայն երկու դեպքում, որոնք վերաբերում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության բացառման համար ոստիկանների վերապատրաստման անհրաժեշտությանը և ազատազրկված անձանց բուժզննությունը ոստիկանների ներկայությամբ անցկացնելու խնդրին։

Լիահույս ենք, որ նշված փաստարկները և պարզաբանումը կօգնեն լուծել թյուրըմբռնման կամ թյուրներկայացման խնդիրը և փարատել մեր վերը նշված մտահոգությունները:

Եվ անդրադառնալով ՄԻՊ-ի կոչին, կոչ ենք անում հարգարժան ՄԻՊ գրասենյակին «հրապարակային հայտարարություններ անելիս հիմք ընդունել ստույգ և հավաստի տեղեկատվություն՝ խուսափելով հանրությանը մոլորեցնելու իրավիճակներից», քանի որ դա կարող է դիտարկվել որպես քաղաքացիական հասարակության աշխատանքը նսեմացնելու և վարկաբեկելու միջոց։

Քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոալիցիա

Հայաքվե պետաիրավական հանձնախումբ

21․05․2025թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031