Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրի համայնքի ղեկավարը նշել է, որ առկա են խմելու և ոռոգման ջրի հասանելիության, բժշկական օգնության հետ կապված խնդիրներ

Մայիս 21,2025 10:43

Մայիսի 20-ին շարունակվել է Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի համատեղ այցը Սյունիքի մարզ:

Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն այցելել են Մեղրի համայնք: Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ հանդիպմանը քննարկվել են համայնքում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Համայնքի ղեկավարը նշել է, որ բնակավայրերում առկա են խմելու և ոռոգման ջրի հասանելիության, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված և լուծման կարիք ունեցող այլ խնդիրներ:

Քննարկվել են մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային դերակատարների հետ համագործակցությանը վերաբերելի հարցեր:

Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են նաև Ալվանք և Շվանիձոր բնակավայրեր: Բնակավայրերի դպրոցներում հանդիպումներ են տեղի ունեցել ուսուցչական անձնակազմերի և աշակերտների հետ: Պաշտպանը ծանոթացել է ուսումնական հաստատությունների շենքային պայմաններին, ուսումնական գործընթացին, աշխատանքային պայմաններին: Վարչական ղեկավարների և բնակիչների հետ քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերելի` առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, մասնավորապես` ջրի հասանելիության, բժշկական օգնության և սպասարկման, կրթության իրավունքի, զբաղվածության և այլ հարցերին առնչվող:

Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակում կբարձրացնի քննարկված հարցերն` առաջարկելով դրանց համար լուծումներ:

Մեղրիում հանդիպում է տեղի ունեցել նաև «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչների և շահառուների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների, նրանց խնամող ծնողների իրավունքներին, բժշկական ծառայությունների հասանելիության երաշխավորմանն առնչվող և այլ հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031