Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյանը բարձրացավ Շահումյանի արձանի պատվանդանին, իսկ Սաքունցը մտավ ջրավազանը․ միջադեպ՝ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ

Մայիս 21,2025 13:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինչպես տեղեկացրել ենք, ընդդեմ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ այսօր բողոքի ցույց տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ։

A protest action against the visit of the Minister of Foreign Affairs of the Russian Federation Sergey Lavrov to Armenia took place in front of the RA Ministry of Foreign Affairs building in Yerevan

Միջադեպ գրանցվեց ցույցի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ։ Ոստիկանները ցուցարարներին հրելով տեղափոխեցին դիմացի մայթ։

A protest action against the visit of the Minister of Foreign Affairs of the Russian Federation Sergey Lavrov to Armenia took place in front of the RA Ministry of Foreign Affairs building in Yerevan

Ցույցի մասնակիցներից «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը բարձրացավ Ստեփան Շահումյանի արձանի պատվանդանի վրա, իսկ իրավապաշտպան Արթուր Սաքունցն ու մեկ այլ մասնակից մտան հարակից ջրավազանը՝ շարունակելով ցույց անել։

A protest action against the visit of the Minister of Foreign Affairs of the Russian Federation Sergey Lavrov to Armenia took place in front of the RA Ministry of Foreign Affairs building in Yerevan

Ոստիկաններն Արման Բաբաջանյանին ուժով իջեցրեցին արձանի պատվանդանից։ Հրմշտոց ու քաշքշուկ տեղի ունեցավ։

A protest action against the visit of the Minister of Foreign Affairs of the Russian Federation Sergey Lavrov to Armenia took place in front of the RA Ministry of Foreign Affairs building in Yerevan

«Անհրաժեշտ հնչեղությունն ապահովված է, շնորհակալություն մեր ոստիկաններին, ծափահարություններ մեր ոստիկաններին։ Ռուսները վերից վար իմացան, որ իրենք դավաճան են, դավաճանել են իրենց ռազմավարական գործընկերոջը»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը։

A protest action against the visit of the Minister of Foreign Affairs of the Russian Federation Sergey Lavrov to Armenia took place in front of the RA Ministry of Foreign Affairs building in Yerevan

Լրագրողների հետ զրույցում Բաբաջանյանն ասաց, որ Ռուսաստանի ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի այց Հայաստան արժանանալու է այս վերաբերմունքին։ «Ոստիկանության գործողությունները դուք տեսաք, ոստիկանները հավանաբար սովոր են, որ իրենց քարերով, հայհոյանքով վերաբերվեն։ Մենք այդպես չենք վարվելու, մենք հարգում ենք մեր ոստիկաններին, անկախ նրանից, թե ինչ գործողություններ են իրականացնում, այդ թվում՝ նաեւ ապօրինի գործողություններ»,- հավելեց նա։

Ցույցի մասնակիցները երթով գնացին Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքի մոտ ու ցույցը շարունակում են այնտեղ։

A protest action against the visit of the Minister of Foreign Affairs of the Russian Federation Sergey Lavrov to Armenia took place in front of the RA Ministry of Foreign Affairs building in Yerevan

A protest action against the visit of the Minister of Foreign Affairs of the Russian Federation Sergey Lavrov to Armenia took place in front of the RA Ministry of Foreign Affairs building in Yerevan

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031