Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Լևոնյանն իր փորձով կնպաստի վերահսկողական մեխանիզմների որակական բարեփոխումների գործընթացին. տեսչական մարմնի ղեկավար

Մայիս 21,2025 14:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ և ներկայացրել ՀՀ վարչապետի 2025 թվականի մայիսի 19-ի N422-Ա որոշմամբ իր տեղակալ նշանակված Լևոն Լևոնյանին։

Հովհաննես Մարտիրոսյանը նշել է, որ Լևոն Լևոնյանն իր փորձով և կառավարման հմտություններով կնպաստի վերահսկողական մեխանիզմների որակական բարեփոխումների գործընթացին։ Շնորհավորելով նորանշանակ տեղակալին հաջողություն է մաղթել պատասխանատու առաքելությունում և ընդգծել, որ միասին հնարավոր կլինի գրանցել առավել նշանակալի արդյունքներ։

Լևոն Լևոնյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին բարձր վստահության համար՝ հավաստիացրել է, որ գիտակցելով ստանձնած պաշտոնի պատասխանատվությունն ու կարևորությունը՝ վճռական է սեփական գիտելիքներն ու փորձը ծառայեցնել կառույցի արդյունավետ զարգացման գործին։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031