Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգահարում են, ներկայանում որպես ՀՀ-ում գործող կապի օպերատորի աշխատակից և հրահանգում մուտք գործել տարբեր ծրագրեր

Մայիս 21,2025 15:11

Վերջին ամիսներին տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. հեռախոսային հավելվածներով («WhatsApp», «Facebook», «Telegram» և այլն) կամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարում են քաղաքացիներին, ներկայանում որպես Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորների աշխատակից և 5G ինտերնետ կարգավորումները թարմացնելու նպատակով՝ հրահանգում են մուտք գործել տարբեր ծրագրեր:

Մուտք գործելուց հետո, հանցավորները հասանելիություն են ստանում քաղաքացու բջջային հեռախոսում առկա տվյալներին (էլեկտրոնային դրամապանակներ, բանկային տվյալներ և այլն) և հափշտակում դրանցում առկա գումարները կամ ձևակերպում վարկեր:

Հանցագործության զոհ չդառնալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության դատախազությունը հորդորում է քաղաքացիներին, նման զանգեր ստանալիս, զերծ մնալ որևէ գործողություն կատարելուց և կապ հաստատել բջջային հեռախոսահամարը սպասարկող օպերատորի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031