Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստ ենք ամեն կերպ նպաստել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ապահովմանը. Լավրովի ներածական խոսքն ամբողջությամբ

Մայիս 21,2025 15:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բացման խոսքը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ընթացքում

Հարգելի Արարատ Սամվելովիչ,

Թանկագին բարեկամներ,

միշտ հաճույքով եմ այցելում Երևան:

Ուրախ եմ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վ. Պուտինի և Հայաստանի վարչապետ Ն. Վ. Փաշինյանի անցած տարվա աշնանը ձեռք բերած պայմանավորվածությունների համաձայն, մենք փոխանակում ենք այցելություններ հարաբերական դադարից հետո: Դուք այցելել եք մեզ 2025թ. հունվարին: Այսօր զգում ենք Ձեր հյուրընկալությունը: Շնորհակալություն այդ բանի համար:

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ և ողջ հայ ժողովրդին մեր ընդհանուր տոնի՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակ առթիվ, որը մենք այս տարի լայնորեն նշում ենք:

Բարձր ենք գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական մասնակցությունը տոնակատարություններին՝ չնայած որոշ արևմտյան պաշտոնյաների անթաքույց սպառնալիքներին:

Շքերթի ժամանակ ելույթ ունենալով՝ Ռուսաստանի նախագահ Վ. Վ. Պուտինը նշեց, որ մենք հիշում ենք և միշտ կհիշենք նախկին Խորհրդային Միության յուրաքանչյուր ժողովրդի, այդ թվում՝ հայ ժողովրդի ներդրումը այս մեծ սխրանքում: Երախտապարտ ենք այն ուշադիր վերաբերմունքի համար, որը հայկական կողմը ցուցաբերում է բազմաթիվ ռազմական հուշարձանների և հուշակոթողների նկատմամբ:

Տեսել ենք, որ Հանրապետությունում մեծ ոգևորությամբ անցկացվել են խոշոր հայրենասիրական ակցիաներ, այդ թվում՝ «Անմահ գունդ» երթը, «Հիշողության այգի» ակցիան: Միասնական ենք մեր ընդհանուր պատմության այս ճակատագրական իրադարձության մասին ճշմարտությունը և հիշողությունը զգուշորեն պահպանելու անհրաժեշտության հարցում:

Մենք այսօր էլ գնահատում ենք դաշնակցային հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ, մեր ժողովուրդների միջև խորը կապերը: Մենք ստեղծել ենք բազմաթիվ հիմքեր մեր պետությունների միջև փոխհարաբերությունների բոլոր ոլորտներում, որոնք պետք է առավելագույնս և խելամտորեն օգտագործել:

Ինչպես և նախկինում՝ անվտանգության ոլորտը համարում ենք մեր դաշնակցության կարևորագույն չափումներից մեկը: Պատրաստ ենք ամեն կերպ նպաստել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ապահովմանը:

Այս տարի նշում ենք Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի մասին պայմանագրի կնքման 30-ամյակը և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման 10-ամյակը: Հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին հայ գործընկերների հետ միասին ծառայությունը շարունակում են կատարել ռուս սահմանապահները:

Մենք խոսել ենք տնտեսության ոլորտում ձեռքբերումների մասին: Դա իսկապես այդպես է: Ռուսաստանը հիմնական առևտրային գործընկերն է, հայկական տնտեսության մեջ ներդրող և Հանրապետության էներգետիկ և պարենային անվտանգության հուսալի երաշխավոր: Այս պայմանավորվածությունները լիովին պահպանում են իրենց ուժը:

Համաձայն եմ Ձեզ հետ այն հարցում, որը վերաբերում է միջկառավարական հանձնաժողովի հավասարաչափ աշխատանքի բարձր գնահատականին, որը ուղղություն է տալիս Ռուսաստանի և Հայաստանի պետական, կառավարական կառույցների և բիզնեսի զարգացմանը:

2024 թվականի արդյունքները իսկապես տպավորիչ են: Դրանցից պետք է հիմք ընդունել և շարժվել փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:

Լիովին համաձայն եմ Ձեզ հետ՝ ինչ վերաբերում է մշակութային-մարդասիրական կապերի ամրապնդման նշանակությանը: Սա ավանդաբար շատ դինամիկ ուղղություն է, որը մեծ հետաքրքրություն և աջակցություն է վայելում երկու երկրների քաղաքացիների կողմից: Անցած տարի տեղի է ունեցել ավելի քան 700 տարբեր միջոցառում՝ գործնականորեն օրական երկու մշակութային միջոցառում: Այս տարի միտումը շարունակվում է: Հոկտեմբերին Ռուսաստանում սպասում ենք Հայկական մշակույթի օրերին:

ԵԱՏՄ-ն դառնում է ավելի ու ավելի արդյունավետ, ինքնաբավ: Ինչպես դուք նշեցիք, այն ցուցաբերում է կայունություն և արդյունավետություն համաշխարհային շուկայում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների ֆոնին:

Արդիական է նաև համագործակցության ընդլայնումը ԱՊՀ հարթակում:

Խոսելով տարբեր ինտեգրացիոն կառույցների մասին՝ մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանն ակտիվորեն ներգրավվի նաև ՇՀԿ-ի շրջանակներում ծավալվող հեռանկարային գործընթացներում, ինչպես նաև ԲՐԻԿՍ-ի հովանու ներքո:

Անկեղծորեն շահագրգռված ենք Երևանի և Բաքվի հարաբերությունների լիարժեք կարգավորման մեջ: Կարծում ենք, որ դրա համար ամուր հիմք է հանդիսանում 2020-2022 թթ. Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև բարձրագույն մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համալիրը (1, 2, 3, 4): Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը: Պատրաստ ենք օգնել բոլոր այն հարցերի լուծմանը, որոնք այժմ անհրաժեշտ է կարգավորել այս փաստաթղթի լիարժեք ստորագրման համար:

Միշտ կարող եք հույս դնել մեզ վրա տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների արգելաբացման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործում և այս կապակցությամբ առաջացող բոլոր մարդասիրական հարցերի լուծման հարցում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կողմի շահերը:

Խոսելով տարածաշրջանի մասին՝ տեսնում ենք զգալի ներուժ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում աշխատանքի զարգացման մեջ, որը ներկայացնում է Հարավային Կովկասի երկրները և նրանց անմիջական հարևանները (Ռուսաստան, Իրան և Թուրքիա): Արդեն տեղի է ունեցել երկու հանդիպում նախարարական մակարդակով Թեհրանում և Ստամբուլում: Ներկայում ընթանում է երրորդ նման ֆորումի նախապատրաստումը: Հուսով ենք, որ այսօր կկարողանանք քննարկել նաև այս հարցերը:

Երևան, 2025 թվականի մայիսի 21

ՌԴ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031